f

Անկախ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է «Հնադարյան Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը


«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հնադարյան Արցախ» խորագրով։ Ներկայացված է հեղինակի տարբեր տարիների շուրջ ութսուն աշխատանք, որոնցում պատկերված է գրեթե ողջ Արցախի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր...

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեսի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, նշելով, որ ցուցահանդեսը ավելին է քան պարզապես մշակութային ձեռնակ, քանզի թեման ինքնին ընդգծում է նրա պատմական, հայրենասիրական, հոգեւոր կարեւորությունը։

 

«Այս ցուցադրության մեջ ուղերձ կա՝ սա մեր ժառանգությունն է, որ ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավոր ենք այն փոխանցել մեր ժառանգներին։ Ղողանջը, որ հնչում է բոլոր լուսանկարներից, պարտավորեցնող է, ղողանջ է զգոնության եւ սթափության։ Մենք պարտավոր ենք վերադառնալ եւ տեր կանգնել մեր ժառանգությանը», - հավելեց Ա.Ծուլիկյանը։ 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր օրհնանքի խոսքն ուղղեց հայրենանվեր միջոցառմանը։

 

Հեղինակը, ներկայացնելով իր աշխատանքները, նշեց, որ լուսանկարները պատմում են բազմադարյա Արցախի՝ հայոց պատմության ակունքներից եկող այն հիմնական հուշարձանների մասին /Ամարաս, Ծիծեռնավանք, Դադիվանք.../, որոնց գրեթե 90% այսօր գտնվում է գերության մեջ։ 

 

Միջոցառուման ընթացքում հանդես եկավ երգահան, երգիչ Արսեն Համբարյանը՝ ռազմահայրենասիրական երգերով, ինչպես նաեւ «Բեկոր» համույթը՝ ազգագրական պարերով։

 

Թեքեյան կենտրոնում «Հնադարյան Արցախ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 5-ը:

 

Զոհրաբ Ըռքոյան

 

2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ  ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։

 

 

«Հնադարյան Արցախ» լուսանկարչական ցուցահանդես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին