Սուդանում երեքշաբթի շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30, վիրավորվել 245 մարդ, հայտնել է երկրի բժիշկների կենտրոնական կոմիտեն։
«Քաղաքացիական բնակչության շրջանում այսօր՝ ապրիլի 18-ին, զոհվել է 30 մարդ, վիրավորվել՝ 245 մարդ»,- նշվում է սոցիալական ցանցերում կոմիտեի հաղորդագրությունում։
Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի եւ կանոնավոր բանակի միջեւ։ Բախումները, ըստ ՄԱԿ-ի տվյալների, խլել են 185 մարդու կյանք, վիրավորվել է 1,8 հազար մարդ։