f

Անկախ

Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը հեղինակել է կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը


Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը, ով հեղինակել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը, մեծ պատասխատվությամբ է մոտեցել երկրի համար կարևորագույն միջոցառման համար նման ծավալուն աշխատանք կատարելուն։ Բերբերյանը, ով «Սողոմոնի երգեր», «Կաֆկայի երազը», «Ամերիկացի», «Ավրորայի լուսաբացը» և շուրջ 30 այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, կարճ ժամանակում կարողացել է ստեղծել այնպիսի երաժշտություն, որի հիմքում է եղել հայոց պատմությունը։

«Անսահման հպարտ ու երջանիկ եմ, որ նման մեծածավալ նախագծի մասն եմ կազմել և աշխատել եմ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ։ Ստեղծել եմ մոտավորապես 45 րոպե տևողությամբ շոուի երաժշտություն, ներառյալ՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության այս տարվա պաշտոնական օրհներգը, որն ամբողջությամբ ստեղծվել է Berberyan Production Studios-ում։ Ի դեպ, ստուդիան է արել ամբողջ արարողության հնչունային հետարտադրական աշխատանքները՝ հանձինս Տիգրան Կուզիկյանի և մի ամբողջ թիմի։ Ինչ վերաբերում է իմ երաժշտությանը, ապա պետք է ասեմ, որ երաժշտության հիմքում հայոց պատմությունն էր՝ մեր երկրի ստեղծումից մինչև արդի ժամանակներ։ Մտովի անցել եմ տարբեր ժամանակաշրջաններով, ոգեշնչվել մեր պատմական անցքերով ու հերոսական դրվագներով, որպեսզի ստեղծեմ տպավորիչ և միջոցառմանը հարիր երաժշտություն: Հուսով եմ, որ թե՛ երաժշտությունը, թե՛ օրհներգը կօգնեն մեր մարզիկներին, կոգեշնչեն նրանց, որպեսզի նրանք հասնեն բարձունքների»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ուրախ է, որ թե՛ հայ, թե՛ միջազգային հանդիսատեսն անտարբեր չի մնացել այս գործից․այն հնարավոր եղավ առաջին անգամ ունկնդրել ապրիլի 14-ի բացման արարողության ընթացքում։ Արարողության երաժշտությունը Բերբերյանը հետագայում նախատեսում է ներկայացնել իր սոցիալական հարթակներում։

Ինչ վերաբերում է օրհներգին, ապա այն հեղինակել և գործիքավորել է հենց Բերբերյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանի։ «Դեպի բարձունք» օրհներգը միջոցառմանը կատարեց Արամ Mp3-ը, երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Երգը հասցրել է սիրվել հանդիսատեսի շրջանում։

Նշենք նաև, որ Անդրանիկ Բերբերյանն առաջին անգամ չէ երաժշտություն հեղինակում մասշտաբային նախագծի համար․ 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման երգը, իսկ 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը։

Հիշեցնենք, որ Երևանը հյուրընկալում է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն անցկացվում է ապրիլի 15-23-ը։ 

 

Ծանրամարտ Եվրոպայի առաջնություն Անդրանիկ Բերբերյան Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին