f

Անկախ

«Ռեալն» ու «Միլանը» չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են


Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Իտալիայի չեմպիոն «Միլանը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

58-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 80-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի փոխանցումից հետո Ռոդրիգոն նաեւ երկրորդ գոլը խփեց։

Առաջին խաղում Արքայական թիմը Մադրիդում «Չելսիին» հաղթել էր 2:0 հաշվով։

«Միլանը» պայքարից դուրս թողեց Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը Նեապոլում տեղի ունեցած պատասխան խաղում հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1:1:

43-րդ րոպեին Ժիրուն գրավեց մրցակցի դարպասը պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո։

Ավելացված երրորդ րոպեին նեապոլյան թիմից աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Գոլային փոխանցումը կատարեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։

Առաջին խաղում «Միլանը» տանը «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով։

ֆուտբոլ Սպորտ Չեմպիոնների լիգա Ռեալ Միլան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին