f

Անկախ

Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի քիմիայի Մենդելեևյան օլիմպիադային


ՄՄՕ-ն միակ առարկայական օլիմպիադան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կարգավիճակով հավասարեցնում է դպրոցականների միջազգային օլիմպիադային:

Դպրոցականների ազգային քիմիական օլիմպիադայի հաղթողները Հայաստանից կմասնակցեն մայիսի 1-6-ը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) կայանալիք քիմիայի դպրոցականների 57-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադային (ՄՄՕ-57):

Առաջին մի քանի տարիներին օլիմպիադան անցկացվում էր Ռուսաստանում, որտեղ այլ երկրների ներկայացուցիչներ էին գալիս։ 1997 թվականին այն դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից և առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Այդ ժամանակվանից պատանի քիմիկոսների մրցաշարն անցկացվում է տարբեր երկրներում։

Քիմիայի դպրոցականների միջազգային մենդելեևյան օլիմպիադան (ՄՄՕ), բացի նախկին միութենական հանրապետություններից, երեք տասնամյակի ընթացքում իր կազմում բազմաթիվ այլ երկրներ է ընդգրկել։ 2004 թվականից դրան մասնակցել են Բուլղարիան, Մակեդոնիան և Ռումինիան, 2012 թվականից՝ Հունգարիան, Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ 2016 թվականին օլիմպիադային միացան Իսրայելի, Մոնղոլիայի և Նիգերիայի հավաքականները: 2019-ին մասնակցել է արդեն 30 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, Իսրայելը, Ավստրիան։ 2023 թվականին առաջին անգամ Օլիմպիադային կմասնակցի Բրազիլիայի հավաքականը։

Այսօր ՄՄՕ-ն միակ առարկայական օլիմպիադան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կարգավիճակով հավասարեցնում է դպրոցականների միջազգային օլիմպիադային:

Մենդելեևյան օլիմպիադային մասնակցում են դպրոցների ավարտական և նախաավարտական դասարանների աշակերտները քիմիական ազգային օլիմպիադաների հաղթողների թվից։

ՄՄՕ-ի առաջադրանքները պատրաստում է մշտական մեթոդական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են առաջատար գիտնականներ և քիմիայի ուսուցիչներ, որոնք ներկայացնում են օլիմպիադայի մասնակից երկրները: ՄՄՕ-ի պաշտոնական աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը: Ցանկության դեպքում թիմի ղեկավարները կարող են թարգմանել առաջադրանքները մայրենի լեզվով։

 

Մեթոդական հանձնաժողովի և ժյուրիի աշխատանքներին պրոֆեսորների և դասախոսների հետ մասնակցում են ուսանողներ և ասպիրանտներ՝ Մենդելեևյան օլիմպիադայի նախկինհաղթողները: Կազմակերպիչների մտահղացմամբ՝ դա օգնում է պահպանել ավանդույթները և շարունակականություն է ապահովում։

Օլիմպիադայի ֆինանսավորման հարցում առանցքային աջակցություն է ցուցաբերում Անդրեյ Մելնիչենկոյի բարեգործական հիմնադրամը, որը ՄՄՕ-ի համակազմակերպիչն է։

Մենդելեևյան օլիմպիադա Հայաստան

168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Ավելին
Ավելին