f

Անկախ

Հայաստանի վարկանիշը բարեկեցության ցուցակում ավելի բարձր է, քան Ադրբեջանինը և Թուրքիայինը


 Մեծ Բրիտանիայում գործող «Լեգատում» (Legatum) հիմնարկը հրապարակել է իր 2023 թվականի բարեկեցության համապարփակ ցուցակը 167 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Ցուցակն ընդգրկում է 12 առանձին ոլորտներ կամ «սյունակներ», որոնք կազմված են 67 ենթաբաժիններից։

Հիմնարկը բարեկեցությունը սահմանել է որպես մարդկանց ունեցած «զարգանալու հնարավորություն՝ իրացնելու իրենց եզակի ներուժը և դերակատարություն ունենալու իրենց համայնքների ու ազգերի ամրապնդման գործում»: Ի վերջո, բարեկեցությունը միայն մեր ունեցածի մասին չէ, այն նաև այն մասին է, թե ինչ ենք մենք դառնում: Բարեկեցության հիմքում ընկած է ներառական հասարակությունը՝ ամուր սոցիալական պայմանագրով, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի հիմնական ազատություններն ու անվտանգությունը»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը բարեկեցության ցուցակում շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանը և Թուրքիան։ 2023 թվականին Հայաստանը 61-րդ տեղում է՝ փոքր-ինչ զիջելով 2022-ի 59-րդ հորիզոնականից, սակայն զգալիորեն բարձրացել է 2013-ի 76-րդ հորիզոնականից: Մինչդեռ Ադրբեջանը 2023-ին զբաղեցնում է 92-րդ տեղը, նույնը, ինչ 2012-ին, բայց փոքր ինչ բարձր 2013-ի 104-րդ տեղից: Թուրքիան 2023 թվականին նույնիսկ ավելի ցածր՝ 95-րդ տեղում է, նույնը ինչ 2012 թվականին՝ զգալիորեն զիջելով 2013 թվականի 68-րդ հորիզոնականից:

«Լեգատում» հիմնարկը Ադրբեջանին բնութագրել է որպես «տարածաշրջանի ամենաքիչ բարեկեցիկ երկիրը»՝ չնայած միլիարդավոր նավթադոլարներից նրա հսկայական եկամուտներին: Սա նշանակում է, որ երկրի հարստությունը չի հասնում բնակչությանը։

Ահա, թե ինչպես է «Լեգատում» հիմնարկը նկարագրել Թուրքիայի բարեկեցության տխուր ցուցանիշը։ ««Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի կառավարումը զգալիորեն վատթարացել է՝ 60 տեղով իջնելով 128-րդ տեղը, իսկ քաղաքական հաշվետվողականությունը վատթարացել է աշխարհում ամենաարագ տեմպերով: 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ իշխանություն կենտրոնացրեցին գործադիրի ձեռքում՝ վերացնելով առանցքային ստուգումներն ու հակակշիռները: Անձնական ազատությունը նույնպես վատթարացել է աշխարհում երկրորդ ամենամեծ տեմպերով՝ կառավարության կողմից այլախոհության հետևողականորեն ճնշմամբ… Ներկայիս կառավարությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից: Ինչպես նշում է Freedom House-ը, ի սկզբանե որոշ ազատականացնող բարեփոխումներ ընդունելուց հետո կառավարությունը 2016 թվականից սկսած լայնածավալ ճնշումներ է գործադրել քննադատների և հակառակորդների նկատմամբ: Օրինակ, Amnesty International-ը նշում է, որ հարյուրավոր մարդիկ, ներառյալ լրագրողներ, սոցիալական ցանցերի օգտատերեր և ցուցարարներ, ձերբակալվել են Թուրքիայում 2019 թվականին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակման վերաբերյալ իրենց քննադատության պատճառով»:

Ահա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վարկանիշները «Լեգատում» հիմնարկի  բարեկեցության ցուցակի 12 սյունակներից յուրաքանչյուրում.

1) «Անվտանգության և ապահովության սյունակը (պատերազմ և քաղաքացիական հակամարտություն, ահաբեկչություն, քաղաքական ահաբեկչություն և բռնություն, բռնության հանցագործություն և սեփականության նկատմամբ հանցագործություն) չափում է այն աստիճանը, որով պատերազմը, հակամարտությունը և հանցագործությունը ապակայունացրել են անհատների ապահովությունը, ինչպես անմիջապես, այնպես էլ ավելի երկարատև  հետևանքների միջոցով». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (111-րդ) և Թուրքիա (147-րդ):

2) «Անձնական ազատության սյունակը (գործունեություն, հավաքների և միավորման ազատություն, խոսքի ազատություն և տեղեկատվության հասանելիություն, և իրավական խտրականության բացակայություն) չափում է առաջընթացը հիմնական իրավունքների և անհատական ազատությունների ուղղությամբ». Հայաստան (70-րդ), Ադրբեջան (144-րդ) և Թուրքիա (152-րդ):

3) «Կառավարման սյունակը (գործադիր իշխանության սահմանափակումներ, քաղաքական հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, կառավարության ազնվություն, կառավարության արդյունավետություն, կանոնակարգիչ դաշտի որակ և վստահություն  հաստատությունների նկատմամբ) չափում է իշխանության նկատմամբ վերահսկողության և սահմանափակումների չափը, և արդյոք կառավարությունները գործում են արդյունավետ ու առանց կոռուպցիայի»․ Հայաստան (64-րդ), Ադրբեջան (113-րդ) և Թուրքիա (128-րդ):

4) «Սոցիալական կապիտալի սյունակը (անձնական և ընտանեկան հարաբերություններ, սոցիալական ցանցեր, միջանձնային վստահություն, սոցիալական հանդուրժողականություն և քաղաքացիական ու սոցիալական մասնակցություն) չափում է անձնական և սոցիալական հարաբերությունների ուժը, սոցիալական նորմերը, քաղաքացիական մասնակցությունը երկրում և սոցիալական հանդուրժողականությունը» Հայաստան (125-րդ), Ադրբեջան (132-րդ) և Թուրքիա (137-րդ):

5) «Ներդրումային միջավայրի սյունակը (սեփականության իրավունքներ, ներդրողների պաշտպանություն, պայմանագրերի կիրարկում, էկոհամակարգի ֆինանսավորում և միջազգային ներդրումների սահմանափակումներ) չափում է ներդրումների համարժեք պաշտպանվածության և մատչելիության աստիճանը». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (54-րդ) և Թուրքիան (68-րդ):

6) «Ձեռնարկությունների պայմանների սյունակը (ներքին շուկայի մրցունակություն, բիզնեսի ստեղծման միջավայր, կարգավորման բեռ, աշխատաշուկայի ճկունություն և գնային շեղումներ) չափում է այն աստիճանը, որով կանոնակարգերը հնարավորություն են տալիս բիզնես սկսել, մրցակցել և ընդլայնվել». Հայաստան (44-րդ) Ադրբեջանը (47-րդ), Թուրքիա (65-րդ):

7) «Ենթակառուցվածքների և շուկայի հասանելիության սյունակը (հաղորդակցություն, էներգետիկա, ջուր, տրանսպորտ, սահմանային կառավարում, բաց շուկայի մասշտաբներ, ներմուծման սակագնային խոչընդոտներ և շուկայական շեղումներ) չափում է ենթակառուցվածքի որակը, որը հնարավորություն է տալիս առևտուր իրականացնել և շեղումներ ապրանքների ու ծառայությունների շուկայում». Հայաստան (71-րդ), Ադրբեջան (72-րդ) և Թուրքիա (50-րդ):

8) «Տնտեսական որակի սյունակը (հարկաբյուջետային կայուն զարգացում, մակրոտնտեսական կայունություն, արտադրողականություն և մրցունակություն, դինամիզմ և աշխատուժի ներգրավվածություն) չափում է, թե որքանով է տնտեսությունը հագեցված՝ կայուն հարստության ստեղծման համար՝ աշխատուժի լիարժեք ներգրավմամբ». Հայաստան (83-րդ) Ադրբեջան (65-րդ), Թուրքիա (71-րդ):

9) «Կենսապայմանների սյունակը (նյութական միջոցներ, սնունդ, հիմնական ծառայություններ, ապաստան, կապ և պաշտպանություն վնասից) չափում է այն աստիճանը, որով պատշաճ կյանքի որակն ապահովված է բոլորի կողմից, ներառյալ նյութական միջոցները, կացարանը, հիմնական ծառայությունները և միացվածություն». Հայաստան (76-րդ), Ադրբեջան (65-րդ) և Թուրքիա (59-րդ):

10) «Առողջապահության սյունակը (վարքագծային ռիսկի գործոններ, կանխարգելիչ միջամտություններ, խնամքի համակարգեր, հոգեկան առողջություն, ֆիզիկական առողջություն և երկարակեցություն) չափում է այն աստիճանը, որով մարդիկ առողջ են և ունեն լավ առողջություն պահպանելու համար անհրաժեշտ ծառայություններ, ներառյալ առողջական արդյունքները, առողջապահական համակարգեր, հիվանդությունների և ռիսկի գործոններ և մահացության ցուցանիշներ». Հայաստան (68-րդ), Ադրբեջան (85-րդ) և Թուրքիա (63-րդ):

11) «Կրթության սյունակը (մեծահասակների հմտություններ, բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, տարրական կրթություն և նախադպրոցական կրթություն) չափում է ընդգրկվածությունը, արդյունքները և որակը կրթության չորս փուլերում, ինչպես նաև չափահաս բնակչության հմտությունները». Հայաստան (59-րդ), Ադրբեջանը (79-րդ), Թուրքիա (74-րդ):

12) «Բնական միջավայրի սյունակը (պահպանության ջանքեր, օվկիանոսներ, քաղցրահամ ջուր, անտառ, երկիր և հող, օդի աղտոտվածության ազդեցություն և արտանետումներ) չափում է ֆիզիկական միջավայրի այն կողմերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց առօրյա կյանքում և փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապագա սերունդների բարեկեցության վրա». Հայաստան (99-րդ), Ադրբեջան (149-րդ) և Թուրքիա (86-րդ):

Բացի նրանից, որ Հայաստանն ավելի բարձր վարկանիշ ունի բարեկեցության ընդհանուր ցուցակում, քան Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանը գերազանցում է իր երկու հարևան երկրներին վեց անվանակարգերում։ Նա երկու երկրներից վատ է միայն երեք  անվանակարգերում, բայց ավելի լավ է, քան Ադրբեջանը, և ավելի վատ, քան Թուրքիան՝ երեք այլ անվանակարգերում 

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

Թուրքիա Ադրբեջան Հայաստան բարեկեցության ցուցակ վարկանիշ Հարութ Սասունյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին