f

Անկախ

Սա ինքնիշխան Հայաստանի տարածքն է, որ գրավել է Ադրբեջանը


Բացառիկ կադրեր եմ հրապարակում։

Ուշադրություն՝

այս տարածքը ադրբեջանցիների տիրապետության տակ է անցել և ․․․ ցավո՛ք պետք է արձանագրենք․

❗️❗️❗️ ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑն այլևս գոյություն չունի

Նկարների ներքևի հատվածում գտնվում է Ներքին հանդը, աջ կողմից մեր տարածքում, նկարից դուրս տեղադիրքով Ծավ բնակավայրն է, իսկ նկարի ձախ կողմը դեպի Արաքսի հովիտ ադրբեջանական ռազմական բազաներն ու տեղադիրքերն են։

Այս նկարի փորված ու ռազմական դիրքերի ամբողջ հատվածը 2020 թվականի պատերազմից հետո և 2022 թվականի սեպտեմբերից հետո թշնամու տիրապետության տակ են գտնվում։

❗️❗️❗️ Սա ինքնիշխան Հայաստանի տարածքն է, որ գրավել է Ադրբեջանը։

Այս նկարի Շիկահողի արգելոցի Մթնաձորի տեղամասի անտառային տարածքի մոտ 2.9 հազ քառակուսի մետրը թշնամին վերացրել է որպես բնություն։ Սա բնության բացառիկ հուշարձան, արգելոց է եղել։ Ներքևում մոտ 64 հա Ներքին հանդում գտնվող Սոսիների պուրակն է, որտեղ եկել, հազարամյա սոսին գրկել ու նկարվել էին Ալիևների ընտանիքը։

❗️❗️❗️ Արգելոցը կազմավորվել էր 1958 թվականին։ Ու բոլոր հայտնի, ընդունված դեռևս Սովետների օրոք քարտեզներով սա Հայաստանի տարածքն է։ Այն չէր կարող որևիցե կերպ լինել Ադրբեջանինը։

❗️❗️❗️ Հարց Շրջակա միջավայրի նախարարությանը․ Արգելոց է վերացվել, միջազգային հարթակներում ներկայացրե՞լ եք եղելությունը։ Պահպանման ռեժիմի կարգավիճակը փոխե՞լ եք։

Ուշադրություն, ես չեմ ասում, որ հայկական կողմը ևս ստիպված պաշտպանության համար որոշակի հողային աշխատանքներ է տարել և կատարվել է, այո, ծառերի սպանդ։ Չեմ ցույց տալիս ու չեմ մատնանշում, որովհետև գիտակցում ենք, որ թշնամու գրոհը դիմակայելու համար է արվել։ Սակայն, որտե՞ղ կարելի է տեսնել իրավական ի՞նչ տվյալներ եք ներկայացրել, ո՞ւր է գնացել հատված անտառը։

❗️❗️❗️ Ե՞րբ է կատարվել, ըստ ժամանակացույցի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից, արգելոցի կողմից կատարված աշխատանքները և ինչպե՞ս է իրականացվում պահպանությունը, եթե իհարկե իրականացվում է։

❗️❗️❗️ Չասեք վառելափայտի, քանի որ հարցը թանկարժեք հարյուրամյա կաղնիների և այլ տեսակների մասին է խոսքը գնում։ Գրանցե՞լ եք, Եվրոպական կառույցներին ներկայացրե՞լ եք, որ, հատկապես անկախ Հայաստանի կազմավորումից Շիկահողի արգելոցը աչքի լույսի պես ենք պահել, որ 2004 թվականին հատկապես բարեկարգվել և կարգավորվել է նաև Սոսիների պուրակ արգելավայրը, որն այսօր դարձել է ռազմական գործողությունների եղած ու նախապատրասվելիք տարածքը։

Նկարելու օրը մառախլապատ էր, ամբողջ աղետը չեմ նկարել։ Բայց այն, ինչ հեռվից թվացյալ անտառ է երևում, սկսած Կապան քաղաք չմտած ձախ կողմի ադրբեջանցիների օկուպացված և մեր կողմից նոր ճանապարհներ սարքված հատվածներում, կարելի է մասնագիտական լեզվով բնութագրել որպես կոճղաշիվային վերականգման ենթակա անտառ։ Այսինքն, եթե վերին բերի հողի շերտը 8-10 մետր լայնությամբ չեն վերացրել, ապա կտրվել է հաստաբուն ծառեր ու մնացել են կողքի շիվերը։ Այս մասով, ակնհայտ է, որ հստակ անտառները հատվել են որոշների գրպանը լցնելու համար։

❗️❗️❗️ Ադրբեջանցիներից մենք կարող ենք պահանջել վնասը միջազգային տրիբունաներում, իսկ հայկական կողմի մասով ․․․ ձեր խղճին լինի։

❗️❗️❗️ Երբ Երևանում այս քանի օրը մի երկու ծառեր էին հատվում, որ տնկվեն նորերը համացանցը թնդում էր։ Բա էս դեպքում ինչի՞ ձայն չենք հանում։

❗️❗️❗️ Բա նախարարությո՞ւն, բա կառավարությո՞ւն, բա ազգային անվտանգությո՞ւն ․․․ ասելիք չունե՞ք։ Թե՞ ․․․

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

ՀՀ կառավարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում ադրբեջանական ներխուժում Սյունիքի մարզ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին