f

Անկախ

Արցախի ղեկավարությունն ու ղեկավարը գլուխները պատով են տվել, եթե այնպիսի որոշումներ են կայացրել. քաղաքագետ


«Ենթադրենք, թե Փաշինյանը ճիշտ է ասում և Արցախի ղեկավարությունը տեղյակ է եղել իր պլաններին, սակայն ո՞վ է Արցախի ղեկավարությունը, որ որոշումներ կայացնի այսպիսի ազգային և պետական հարցերի վերաբերյալ։ Արցախի ղեկավարությունն ու ղեկավարը գլուխները պատով են տվել, եթե այնպիսի որոշումներ են կայացրել, որից Արցախի և Հայաստանի ժողովուրդները տեղյակ չեն եղել, իսկ դրանք նույն ժողովուրդն են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանն առ այն, որ Արցախի իշխանությունները տեղյակ են եղել իր բոլոր քայլերի մասին։

Քաղաքագետը նկատում է՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի ղեկավարությունը չեն կարող ինքնուրույն այնպիսի ճակատագրական որոշումներ կայացնել, որոնք հանգեցրել են այս աղետին. «Ինչպես միշտ է եղել՝ Փաշինյանն, այս անգամ ևս, իր պատասխանատվությունն ուրիշների վրա է բարդել։ Եթե մի ժամանակ՝ ժողովրդի, արտաքին ուժերի կամ նախկինների վրա էր փորձում բարդել, հիմա հերթն Արցախի ղեկավարությանն է։ Արցախի ղեկավարությունն իր համար ալիբի չի»,- ասում է Ստեփան Դանիելյանը։

Իսկ եթե վերցնենք այն վարկածը, որ Փաշինյանն իր այս հայտարարությամբ հերթական սուտն է ասում, ապա պետք է հաշվի առնենք, որ Արցախի ղեկավարն ինքը կոռուպցիոն բազմաթիվ պատմությունների մեջ թաթախված մեկն է, որի վրա գործող վարչապետը բազմաթիվ կոմպրոմատներ ունի, ասում է քաղաքագետը. «Արայիկ Հարությունյանը երբեք չի համարձակվի ասել մի բան, որն իրեն թույլ չի տա գործող վարչապետը։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք, որ Արցախի իշխանության ղեկին մի անձնավորություն է, որը տարբեր պատճառներով, այդ թվում նաև՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած իր հարաբերություններով, ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ շատ բաներ թաքցնում է Արցախի ժողովրդից, չի կարող ինքնուրույն ինչ - որ բաներ հերքել կամ հաստատել Փաշինյանի առաջ բերած վարկածներից՝ լինեն դրանք ճշմարիտ, թե սուտ»։

Աղբյուր` Փաստինֆո

Ստեփան Դանիելյան Արցախ Ադրբեջան Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին