Կրեմլի տրամադրության տակ չկա տեղեկություն Չինաստանի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ հայտնի չէ ինչ-որ ֆրանսիական պլանի գոյության մասին, եւ, հետեւաբար, մենք ֆրանսիական կողմից ոչինչ չենք ստացել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Այնտեղ, իսկապես, ինչ-որ տեղեկություններ եղել են այն մասին, որ, իբր, Չինաստան այցի ժամանակ ֆրանսիական կողմն ինչ-որ տարրեր է հնչեցրել, բայց մինչ այժմ դրանք՝ այդ տարրերը, ոչ մի տեղ չեն դրսեւորվել»,- ավելացրել է Պեսկովը։
Ավելի վաղ Le Monde թերթը տեղեկացրել էր, որ Մակրոնի այցը Չինաստան չի հանգեցրել Պեկինի դիրքորոշման փոփոխության ուկրաինական հակամարտության եւ Ռուսաստանի հարցում։ Մակրոնը Չինաստան կատարած պետական այցի ժամանակ նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ասել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Պեկինի միջնորդության հույս ունի։