f

Անկախ

Թշնամուն հեկտարներ հանձնածները մեղադրում են հեկտարներ ազատագրած գեներալներին. Մելքոնյանը՝ Խաչատուրովի գործի մասին


Գրիգորի Խաչատուրովը ընդօրինակման արժանի գեներալ է։ Այս մասին լրագրողների հետ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամների հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ իրավաբանականից եւ բարոյականից զատ, հարցը պետք է դիտարկել նաեւ երեք հարթություններում՝ գիտական, կրթական եւ խորհրդանշական։

«Գեներալ Խաչատուրովը անկախ Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների սան է։ Նա գեներալ է, ստրատեգ, ոչ միայն տեսականորեն է տիրապետում ռազմարվեստի նրբություններին, այլեւ գործնականում կիրառել է դրանք։ Ընդ որում՝ նա համեստ գեներալ է, երբեք բարձր չի խոսել իր հերոսական արարքների մասին։ Նրան պետք է իմանան սերունդները՝ որպես խորհրդանիշ, որն իր մեջ ամբարել է հայկական բանակի լավագույն հատկանիշները»,- ընդգծել է Մելքոնյանը։

Թուրքագետը նշել է, որ «բոլորին է հասկանալի, որ այժմ պայքար է ընթանում խորհրդանշանների դեմ». Թուրքիան եւ Ադրբեջանը խորհրդանշանների պայքար են մղում՝ այս կամ այն արարքները կապելով իրենց համար կարեւոր ամսաթվերի հետ։

«Հայաստանի իշխանությունները ոչնչացնում են խորհրդանշանները, տիրում է բարոյական անկման մթնոլորտ, հեկտարներով հող հանձնածները մեղադրում են նրանց, ովքեր հեկտարներով հող են ազատագրել։ Իշխանությունները քարոզում են, թե չկան խորհրդանշաններ, չկան հերոսներ, բոլորին ինչ-որ բանում մեղադրում են։ Այնինչ, Գրիգորի Խաչատուրովն ընդօրինակման է արժանի, որով կարող են հպարտանալ սերունդները։ Ուզում եմ ավելացնել, ոչ որպես մասնագետ, այլ որպես քաղաքացի. երկակի չափորոշիչները Հայաստանում հասել են տիեզերական չափերի, երբ անպատիժ են մնում զոհվածների ծնողների դեմ ոտնձգողները (միջադեպը Եռաբլուրում- խմբ.), թքում են (միջադեպը ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ- խմբ.), բայց պատժվում են նրանք, ովքեր պաշտպանում են հայրենիքը»,- ասել է Մելքոնյանը՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան վերաբերում է պետության գոյությանը։

Հայաստան Ռուբեն Մելքոնյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին