f

Անկախ

Հալեպում գումարվել է ՀՅԴ Հայ Դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողովը


Ապրիլի 16-17-ը  Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները եւ առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։

ՀՅԴ-ից հայտնում են, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ՀՅԴ կառույցի տարածաշրջանի մարմինների եւ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, հրավիրյալ պատասխանատու ընկերներ։ ՀՅԴ Բյուրոյից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Երկօրյա խորհրդաժողովը

Ա) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում եւ նրանց շուրջ տեղի ունեցող, ինչպես նաեւ Հայ դատի աշխատանքներին առնչվող Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին։

Բ) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայ Դատի Կենտրոնական եւ Միջին Արեւելքի գրասենյակների, ինչպես նաեւ առանձին երկրներում անցած մեկ տարվա ընթացքում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Գ) Ներկայացված «Հայ Դատի աշխատանքներին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումները Միջին Արեւելքում» խորագրով զեկույցից հետո ծավալեց քննարկում։

Դ) Քննարկեց «Միջին Արեւելքի Հայ դատի աշխատանքների քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղություններն արտաքին եւ ներքին ճակատներում» ընդհանուր թեման՝ եզրակացություններ անելով հետեւյալ հարցերի շուրջ․

– Ցեղասպանության ճանաչում, հատուցումներ, Հայաստան-Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի հակահայ քաղաքականություն եւ այլն.

– Արցախի ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի հակահայ քաղաքականություն եւ այլն։

Ե) Քննարկեց եւ բանաձեւեց առաջարկներ «Ընդհանուր մարտահրավերներ, մարդուժի խնդիր, գրասենյակներ-շրջաններ կապ» նյութի շուրջ։

Սպառելով օրակարգի հարցերը՝ խորհրդաժողովը փակվեց հյուրընկալ շրջանի եւ Հայ Դատի Միջին Արեւելքի ու Կենտրոնական գրասենյակների պատասխանատուների խոսքերով։

Հայաստան ՀՅԴ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին