f

Անկախ

Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում ՔԿ-ն առերևույթ հանցակազմ չի նկատել. Մելիքյան


Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում քննչկան կոմիտեն առերևույթ հանցակազմ չի նկատել և ըստ այդմ կազմել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաեւ նշել է. «Ի տարբերություն նախորդ օրենսգրով նախատեսված՝ քրգործի հարուցումը մերժելու ՈՐՈՇՄԱՆ՝ քրվարույթ չնախաձեռնելու ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ կարող է կազմվել սոսկ այն բացառիկ դեպքերում, երբ հանցակազմի բացակայությունը կասկածից վեր է։ Օրինակ՝ մեկը դիմի ոստիկանություն ու պնդի, որ ծանոթի նավսի պատճառով ընկել ու ոտքը ջարդել է, կամ, չգիտեմ, հարևանը պարտքը չի վերադարձրել, և այլն։ Եթե ՆՇՈՒՅԼ իսկ հիմք կա, որ կատարվել է հանցանք, պետք է վարույթը նախաձեռնել։

Վերը նշված քպ-ականներից առաջինի արարքը այնքան է քննարկվել, որ բոլորս թերևս կարող ենք մեզ ականատես զգալ։ Դե իսկ երկրորդի խոսքը հեռարձակվում էր «ուղիղ եթերով», ուստի բոլորիս աչքի առաջ էր (ականջ-լեզու կտրել սպառնացող կտրիճն է):

Արդյո՞ք նշույլ իսկ կասկած չկար, որ Ալենի ու Կտրիճի արարքներում առկա էր խուլիգանության հանցակազմ։ Չէ՞ որ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից շատ հստակ ու մանրամասն բացատրվեց, որ նոր քրօրով խուլիգանությունը թե՛ հստակեցվել է և թե՛ ընդլայլնվել, ու այն սահմանափակող նախադեպային իրավունքն այլևս կիրառելի չէ։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էր նշված անձանց արարքում ի սկզբանե ու ի սպառ բացառվել հանցակազմը։

Իրականում նման հարցերում «դատավոր» է յուրաքանչյուրս, քանի որ փաստերը հասու են յուրաքանչյուրիս, և անձամբ իմ դատողությամբ՝ քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ։ Արձանագրությունները լուրջ հարված են ՔԿ-ի ու առհասարակ իրավապահ համակարգի հեղինակությանը, քաղաքական բաղադրիչ ունեցող այլ գործերով նրանց խոսքի վստահելիությանը։

Իսկ ԴՈՒ՞ ինչպես ես դատում»։

Հայաստան Ռուբեն Մելիքյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին