f

Անկախ

Սիլվիո Բեռլուսկոնին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական բաժանմունք


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով տառապում է խրոնիկ լեյկոզով, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Միլանի հիվանդանոցի սովորական բաժանմունք, որտեղ նա բուժվում է թոքերի վարակի պատճառով, ասել է նրա եղբայրը։

«Ամեն ինչ լավ է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից», - մեջբերում է միլանյան Corriere della Sera թերթը Պաոլո Բեռլուսկոնիի խոսքը՝ Սան Ռաֆայել հիվանդանոցում 86-ամյա եղբորն այցելելուց առաջ:

Իտալական LaPresse լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է, որ Բեռլուսկանիի եղբայրը հաստատել է վերակենդանացման բաժանմունքից տեղափոխումը հիվանդանոց, որտեղ նա ընդունվել է ապրիլի 5-ին։

Հիվանդանոցից հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունը, սակայն հայտնել են, որ երկուշաբթի Բեռլուսկոնիի վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկագիր կհրապարակեն:

Բեռլուսկոնին հոսպիտալացվել է, ըստ բժիշկների, թոքերի վարակի պատճառով: Նրա հոսպիտալացման ընթացքում բժիշկները, ներառյալ նրա երկարամյա անձնական բժիշկը, հրապարակայնորեն բացահայտեցին, որ Իտալիայի նախկին վարչապետը հիվանդ է քրոնիկ լեյկոզով:

Բեռլուսկոնին նախկինում նույնպես տառապել է սրտի լուրջ խնդիրներից, և 2020 թվականին ծանր վիճակում նույն հիվանդանոց է ընդունվել՝ Covid-19-ի բուժման համար։

Նրա «Հանուն Իտալիայի» կուսակցությունը, որը նա հիմնադրել է մոտ 30 տարի առաջ, և Մատեո Սալվինիի լիգան վարչապետ Ջորջիա Մելոնիի գլխավորած կառավարության կրտսեր գործընկերներն են: Ի տարբերություն Սալվինիի, ով ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարն է, Բեռլուսկոնին պետական ​​ոչ մի պաշտոն չի զբաղեցնում։

Աշխարհում Սիլվիո Բեռլուսկոնի Իտալիա

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին