f

Անկախ

Իսրայելի հետախուզության նախարար Գամլիելը կընդունի Իրանի վերջին շահերի դինաստիայի ժառանգորդ Փահլավիին


Իսրայելի հետախուզության և ատոմային էներգիայի նախարար Գիլա Գամլիելը կհանդիպի իրանական վերջին Շահ Փահլավիի դինաստիայի ղեկավար, Իրանի թագաժառանգ Շահզադե Ռեզա Փահլավիի հետ, որն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Շահի ժառանգորդը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Իսրայել՝ «ամրապնդելու նպատակով Իսրայելի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները, կամուրջ ստեղծելու երկու ժողովուրդների միջեւ»,- ասվում է Իսրայելի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելը կընդունի Իրանի թագաժառանգ արքայազն Ռեզա Փահլավիին՝ շահի որդուն և երբևէ հանրային այցով Իսրայել այցելած իրանցի ամենաբարձրաստիճան գործչին», - ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավիին, և ես բարձր եմ գնահատում առաջին անգամ Իսրայել այցելելու նրա խիզախ որոշումը», - ասել է նախարարը:

Իր այցի ընթացքում Ռեզա Փահլավին կմասնակցի Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված պաշտոնական բացման արարողությանը, կայցելի աղազերծման գործարան՝ ծանոթանալու իսրայելական ջրամատակարարման տեխնոլոգիաներին, կհանդիպի Բահայի կրոնական համայնքի և հրեա-իրանական համայնքի անդամների հետ։

Թագաժառանգը պետք է գահը վերցներ հոր՝ շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիից հետո, սակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ լքել է երկիրը։

Աշխարհում Իրան Իսրայել

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին