Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այս երկրի հիմնական խնդիրը Նիկոլի ոչ կոմպետենտությունն է, որը հաճախ այն աստիճանի է հասնում, որ մարդկանց մոտ լեգիտիմ կասկածներ կամ համոզմունք է ծնվում, որ գործ ունենք դավաճանի հետ։ Վերցնենք Տեղի դեպքերը։Հայաստանը մոտ մեկ տարի ժամանակ է ունեցել կահավորելու կամ նախակահավորելու Տեղի դիրքերը և չի արել ։Սա ինչ է։ Ոչ կոմպետենտություն թե դավաճանություն։Մի առավոտ էլ , երբ ադրբեջանցիք անարգել բարենպաստ դիրքեր գրավեցին գուժկանը ծղրտաց թե Ադրբեջանը ուխտադրուժ է։Ներկա պայմաններում Ալիևի «ուխտի» վրա հույս դնողը ինչ է։ Ոչ կոմպետենտ թե դավաճան։
Հիմա էլ Ադրբեջանի դրոշի այրման դեպքը։Տեղ գյուղում զինվորականների կորուստից հետո Հայաստանը կարող էր չեղարկել Ադրբեջանի մարզիկներին անվտանգության երաշխիքների տրամադրումը հաշվի առնելով ֆորս մաժորը և հանրության միանգամայն հասկանալի էմոցիոնալ ֆոնը։Ծանրամարտի ֆեդերացիան ըմբռնումով կմոտենար։Բայց սրանք որոշեցին «կառավարել» էմոցիոնալ ֆոնը և ունեցանք այն ինչ ունեցանք։Հիմա հռետորական հարց՝ մենք գործ ունենք ոչ կոմպետենտի՞, թե՞ դավաճանի հետ»։