f

Անկախ

Աննախադեպ ցցուն է Հայաստանի ներսում կատարված օտարերկրյա քարոզչական աշխատանքների հետևանքները


Աննախադեպ ցցուն է Հայաստանի ներսում կատարված օտարերկրյա քարոզչական աշխատանքների հետևանքները։

Պատերազմի մեջ գտնվող երկրներում սովորաբար հասարակությունը միասնականության մեծ արդյունքներ է ցուցադրում անգամ ամենաանիմաստ հարցերում։

Սա այն դեպքն է, երբ հասարակությունը տեր է կանգնում և' ճիշտ, և սխալ, և մարդասիրական, և ո'չ մարդասիրական դրսեւորումներին։ Որովհետև խնդիրն է` միասնաբար հաղթահարել մարտահրավերները։

Մեզ մոտ, բաժանվում ենք մասերի ու պատրաստ ենք իրար ոչնչացնել, սեփական «մտքերի» ճշմարտությունը ապացուցելու սին նպատակով։ Ու սա անում են հատկապես իրենց կիրթ և քաղաքակրթված համարողները, իրենց կարծիքից տարբեր կարծիքներ ունեցողներին համարելով հետամնաց, վնասակար և այլն։

Կե՜ղծ նարատիվ...

Սուն Ցզին ասում էր. «Եթե տիրակալի և ժողովրդի մտքերը նույնն են, ապա ես կկանգնեմ նրա կողքին, որովհետև նա կհաղթի։ Եթե տիրակալի և ժողովրդի մտքերը, նպատակները տարբեր են, ես կհեռանամ նրանից, որովհետև հազար անգամ կռվի, հազար անգամ էլ նա կպարտվի»:

Երկրի իմիջը ո'չ թե սին շոուներով է ձևավորվում, այլ քաղաքական մշակույթով, կրթական համակարգով, գիտական, տեխնոլոգիական առաջընթացով, սեփական սահմանները պաշտպանելու կարողությամբ, բարեկեցության մակարդակով, ուրույն մշակույթով, ուրույն գրականությամբ, սեփական պատմությունը մատուցելու կարողությամբ, ուղեղների ներհոսքի համար պայմաններ ստեղծելով, որակյալ և քո սեփական արժեքները ի ցույց դնող ֆիլմարտադրությամբ, էթնիկ երաժշտության պատշաճ մատուցմամբ, ուրույն քաղաքակրթական արժեքների արտահանմամբ։ Սա կոչվում է «փափուկ ուժ»:

Իսկ ձեր ասած «երկրի իմիջը տուժեց նարատիվը» ինքնին կեղծ է, քանի որ կապ չունի երկրի գրավչության անկման կամ նվազման հետ, քանի որ դա ունի այլ պարամետրեր։

Իսկ թշնամու «փափուկ ուժի» ազդեցությունը շատերի վրա անկասկած զգալի է, հատկապես նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են թուրքերի հետ կազմակերպված սեմինարներին։

Արա Պողոսյան ՖԲ Գրառում Հայաստան քարոզչություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին