f

Անկախ

Բրիտանական հետախուզական ինքնաթիռները 10 օրը մեկ թռիչքներ են իրականացնում Սեւ ծովի վրայով․ Times


Բրիտանական RC-135 Rivet Joint հետախուզական ինքնաթիռները 2023 թվականին 10 օրը մեկ թռիչքներ են իրականացնում Սեւ ծովի վրայով: Այս մասին ուրբաթ հայտնել է The Times թերթը ՝ վերլուծելով թռիչքների հետագծման տվյալները։

Միեւնույն ժամանակ, թերթը նշել է, որ Պենտագոնի եւ ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ սեպտեմբերի վերջից մինչեւ փետրվարի վերջ ռուսական կործանիչները առնվազն վեց անգամ ստիպված են եղել արձագանքել Սեւ ծովի վրայով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ինքնաթիռների եւ անօդաչու սարքերի դիտորդական թռիչքներին։ Մասնավորապես, խոսքը հունվարի 11-ին եւ փետրվարի 22-ին բրիտանական RC-135 Rivet Joint ինքնաթիռների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի մասին է, որոնց ուղեկցել են Թագավորական ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները: Թերթը չի ներկայացրել տեղեկություն այն մասին, թե ինչպես են ռուսական կործանիչներն արձագանքել այդ թռիչքներին։ 

Չորս այլ դեպք է տեղի ունեցել ֆրանսիական Mirage կործանիչների եւ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքերի հետախուզական թռիչքների ֆոնին: Ընդ որում, The Times-ը նշել է, որ Պենտագոնի փաստաթղթերում բերված տվյալները չեն ներառում ԱՄՆ ՌՕՈՒ MQ-9 Reaper անօդաչուի դեպքը, որն ընկել է մարտի 14-ին Սեւ ծովի միջազգային ջրերում:

The Times-ը հիշեցրել է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո առավել վտանգավոր միջադեպը, որը տեղի է ունեցել Սեւ ծովի վրա ռուսական կործանիչների եւ ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ինքնաթիռների մասնակցությամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, այդ ժամանակ ռուսական Սու-27 կործանիչներից մեկը հրթիռ էր արձակել RC-135 Rivet Joint ինքնաթիռի անմիջական հարեւանությամբ, որը «սովորական պարեկություն էր իրականացնում» Սեւ ծովի միջազգային օդային տարածքում: Ուոլեսի խոսքով՝ հետագայում տեղի ունեցածը քննարկել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։   

Աշխարհում Մեծ Բրիտանիա հետախուզական ծառայություններ ՆԱՏՕ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին