f

Անկախ

Կապտականաչ և դիատոմային ջրիմուռները՝ դոմինանտ Աղստև գետում. ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողների բացահայտումները


ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները հետազոտել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների կենսացենոզների հիմնական բաղադրիչները։

Արդյունքում բացահայտվել են Աղստև գետի և Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ: Հայտնաբերված մակրոֆիտների ու զոոպլանկտոնային հանրույթի ներկայացուցիչները պատկանել են β-α-մեզոսապրոբ-պոլիսապրոբ ջրերին բնորոշ տեսակ­ներին:

 

Հետազոտված ժամանակահատվածում Աղստև գետում դոմինանտ են եղել կապտականաչ և դիատոմային ջրիմուռները։ Իջևանից հետո հանդիպել է ջրիմուռների դինոֆիտային Dynobryon cylindricum հազվագյուտ տեսակը, որը բնորոշ է աղտոտված, բակտերիալ ֆլորայով հարուստ ջրերին և կարող է առաջացնել «ծաղկումներ»։ Դիլիջան և Իջևան քաղաքներից հետո հոսքաջրերի ազդեցության հետևանքով լայն տարածում են ստացել Oscillatoria և Anabaena ցեղերին պատկանող տեսակները։

 

«Գնահատվել է ուսումնասիրված գետերի ջրի որակը՝ ըստ IBE բիոթիկ ինդեքսի և Վ.Ռոմանենկոյի՝ մակերևութային ջրերի էկոլոգասանիտարական դասակարգման. Աղստև գետը բնակավայրերից հետո աղտոտվել է կոմունալ-կենցաղային հոսքաջրերով, որի մասին են վկայում կոլի-ինդեքսի բարձր արժեքները (12000-80000 ԳԱՄ/լ)։ Իջևանից հետո այդ արժեքները որոշակի նվազել են (16000-24000 ԳԱՄ/լ)։ Աղտոտումը հատկապես մեծացել է Դիլիջանից հետո: Համեմատաբար մաքուր են եղել Գետիկ և Հաղարծին վտակները»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:

 

Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հյուսիսային շրջանների հատուկ պահպանվող տարածքների և Սևանա լճի ավազանի ֆաունայի և հիդրոբիոնտների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագրի կիրառական արդյունքն է խթանել կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը՝ Աղստև գետի էկոլոգիական վիճակի լավացման նպատակով:

 

Ուսումնասիրության արդյունքում Հայաստանի կենսաբանական հանդեսում տպագրվել է «Աղստև գետավազանի մակրոֆիտային համակեցության բնութագիրը» հոդվածը, հեղինակներ՝ Եփրեմյան Հ.Վ.,  Կոբելյան Հ.Հ.,  Մկրտչյան Ժ.Հ.,  Մելքոնյան Հ․Ֆ․, Ղուկասյան Է․Խ․, Հակոբյան Ս․Հ․։

 

Նախապատրաստվում են հոդվածներ, որոնցում կամփոփվեն Աղստև գետի ուսումնասիրված համակեցությունների  վերաբերյալ ստացված տվյալները:

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

14.04.2023թ.

 

 

 

Աղստև գետ ջրիմուռներ ՀՀ ԳԱԱ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոն Հայաստան

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին