f

Անկախ

«Իրավական ակնկալիք այլեւս չունենք». զոհված զինծառայողների ծնողները քաղաքական պայքար են սկսում


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ, որոնք երեկվանից բողոքի ակցիա էին անում Քննչական կոմիտեի մոտ, հայտարարեցին, որ ավարտված է իրավական պայքարը, եւ սկսում են քաղաքական ակցիաները։

«Իրավական առումով մենք այլեւս Քննչական կոմիտեից ակնկալիք չունենք: Ոչ կգանք Քննչական կոմիտե, ոչ էլ Դատախազություն: Թող միջազգային կառույցները զբաղվեն այն դեպքով, որը եղավ սեպտեմբերի 21-ին ծնողների հետ: Այսօրվանից մեր պայքարը քաղաքական դաշտում է լինելու։ Մեր ակցիաները լինելու են շարունակական, վաղը ծնողներով քննարկում ենք ունենալու, երկուշաբթի օրը հայտարարություն կանենք։ Ակցիաներն այնքան են շարունակելու՝ մինչեւ կարողանանք ազատվել օրվա իշխանություններից։ Դիմում ենք բոլոր առողջ ուժերին՝ գալ մեզ հետ հանդիման եւ քննարկումների։ Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը եւ չենք ուզում նոր զոհեր ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով՝ այս պայքարին պետք է մասնակցեն նաեւ այն բոլոր քաղաքացիները, որոնք նշում են, որ ցանկանում են պայքարել իշխանության դեմ, սակայն չեն ցանկանում դա անել որեւէ քաղաքական ուժի հետ: Պետք է լինի համաժողովրդական պայքար, որի արդյունքում գործող իշխանությունը կհեռանա:

«Ուղիղ մեկ տարի անցավ այն օրից, երբ Նիկոլը հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ ուղիղ ասել, որ ինքն է սպանել զինվորներին։ Սա պետք է ազդակ լիներ ծնողներին, որ իրենց տղաներին էլ է սպանելու։ Նոր զոհեր չունենալու համար ոտքի ելանք, կոչ արեցինք՝ միանալ մեզ։ Ականջալուր չեղան, ունեցանք 2022 թ․-ի սեպտեմբերյան մարտերը, հետո Ազատ գյուղի դեպքերը, օրեր առաջ Տեղ գյուղի դեպքերը, Լաչինի միջանցքն է փակվել, Արցախը կտրվել է Հայաստանից։ Բոլոր տարածքները հանձնում են, մեր տղաներին սպանում են»,- նշեց Ռոստոմյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ 24 ժամ նստացույց անցկացրին Քննչական կոմիտեի դիմաց: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում էին անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

Զոհված զինծառայողների ծնողներ քաղաքական պայքար Հայաստան Տեսանյութ Արա Ռոստոմյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին