f

Անկախ

Դասը վարում է գրողը


            Այս խորագիրն էին կրում Ալավերդու թիվ 2 և Հաղպատի միջնակարգ դպրոցներում անցկացված միջոցառումները, որ եզրափակեցին կանանց միամսյակը ու ինքնատիպ շուք տվեցին մայրության և գեղեցկության տոնին:՛՛Հայրենասիրության և ազգային գոյապայքարի քառուղիներում՛՛ դասը վարում էր երևանաբնակ լոռեցի (Ստեփանավան) բանաստեղծ, երգահան, կենսագիր Անահիտ Սարգսյանը:

Տասներեք տարին է եզրափակվում, երբ առաջին անգամ մեր քաղաքում լսեցին Անահիտ Սարգսյանի հոգեխույզ և անմոռաց ելույթները: Այդ տարիներին նա որպես սպասված հաճախ է հյուրնկալվել մեր համայնքի գրադարաններում և դպրոցներում... Հերթական այցը դպրոցներում ողջունեցին տնօրենները՝ Լուսինե Միքայելյանը և Հասմիկ Ադամյանը: Իրենց վաղեմի բարեկամին, նրա ստեղծագործությունների ինքնատիպ կատարումով հուշերի գիրկը տարան դպրոցականները: Ու սկսվեց գրողի դասը՝ իր ՛՛Ազգ Արարչական՛՛ (Երևան, ,ՎՄՎ Պրինտե հրատ., 2022թ.) գրքի մոտիվներով հեղինակը ներկայացրեց հայոց հավերժումի ու մաքառումի ուղին, կարևորեց հայկական ինքնատիպ խորհրդանիշները՝ նուռը-նռնենին, ծիրանը-ծիրանափողը, քարը-խաչքարը-Աստծո տոնը, հետո գովվեցին հայկական բուսաշխարհի բուժիչ թագուհիները՝ ուրցը, արքայիկը (ռեհան), ազատուկը (բրաբիոն), եղինջը:

Հետո բարձրաձայնվեց ՛՛Մասիսը ե՛ս եմ՛՛: Նրա ելույթի գրավչությունը անշուշտ բարձրացնում էին փաստերով հիմնավորված խոսքը և իր հեղինակային երգի անզուգական կատարումները: Անահիտ Սարգսյանն ունկնդիրներին ներկայացրեց իր 29-րդ գիրքը՝ ,Մոխրատաք հուշերե (Երևան, ,ՎՄՎ Պրինտե հրատ, 2023թ.) մի ընտանիքի տխուր պատմություն, որ շատ հայերինը եղավ: Այդ գրքից դպրոցները նվեր ստացան: Միջոցառման ավարտին գրողի անցած ճանապարհն արժևորեցին տողերիս հեղինակը և ալավերդցի բանաստեղծ-կենսագիր Ալմաստ Եպիսկոպոսյանը չմոռանալով շնորհակալական խոսքեր հասցեագրել նաև դպրոցների ղեկավարներին, մանկավարժներին, աշակերտներին:

 

Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Անահիտ Սարգսյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին