f

Անկախ

Նարեկ Խաչիկյան․ «Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելով՝ ավելի ես ուժեղանում»


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած MAX FIGHT League պրոֆեսիոնալ մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց հայազգի Նարեկ Խաչիկյանը։ ԻՖՄԱ մուայթայ  ֆեդերացիայի, «Տիտան» ակումբի մարզիկը 60 կգ քաշային կարգում 2 փայլուն մենամարտ անցկացրեց (K 1), հաղթելով վրացի հակառակորդներին, դարձավ  ISKA GAUCASUS   REGIONAL   TITLE գոտու տիրակալ։
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, անցկացրած մենամարտերի և միջազգային հարթակում երկրի պատիվը բարձր պահելու կարևորության մասին։


-Շնորհավորում ենք Թբիլիսիում տպավորիչ մենամարտեր անցկացնելու, ISKA գոտուն արժանանալու համար։
-Շնորհակալ եմ։ ISKA GAUCASUS   REGIONAL   TITLE-ը տարածաշրջանային գոտին էր, որը խաղարկվեց 4 հոգու միջև։ 2 փուլով ընթացավ պայքարը կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ 


- Մրցաշարից առաջ ինչպիսի՞ նախապատրաստական շրջան անցաք։
- Մրցաշարի մասին տեղեկացել եմ  2 շաբաթ առաջ։ Նախապատրաստվել եմ մարզչիս՝ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, որը «Տիտան ԻՖՄԱ» ակումբի հիմնադիրն է։ Շուրջտարի մենք  հագեցած մարզումներ ենք անցկացնում, միշտ պատրաստ ենք մրցաշարերին մասնակցելու, հանգստի ժամանակ գրեթե չենք ունենում։ Միայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններից առաջ մի քիչ այլ նախապատրաստական շրջան ենք անցնում, քանի որ մրցակիցները շատ են, և  հատուկ տակտիկա է հարկավոր մշակել։ Մեկնեցի Թբիլիսի հաղթական տրամադրվածությամբ։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցներ մասին ի՞նչ կասեք։ Ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի՞։
-Կիսաեզրափակիչ փուլում մրցակիցս Թեմուր Չեջիյան էր, բավական լավ պատրաստված մարզիկ էր, 3 ռաունդ աշխատեցինք, առանց  նոկաուտների ու նոկդաունների անցավ մենամարտը։ Առաջին ռաունդի սկզբում վնասվածք ստացա, ունքս բացվեց հարվածից, ինչը խանգարեց,  ավելի կենտրոնացա ձեռքերս հավաքելու վրա։
Եզրափակչում արդեն  մենամարտեցի Բեկա Գաբիսոնիայի դեմ։ Վերջինս որը չուներ ոչ մի պարտություն(10/0), ուժեղ մարզիկ էր,  և մրցաշարի ֆավորիտն էր։ 3 ռաունդ աշխատեցինք, 2-րդ ռաունդում ինձնից միավորներ հանեցին, որի պատճառն անհասկանալի էր մեզ համար։ Հավասար հաշվի ժամանակ պայքարը տեղափոխվեց «Էքստրա ռաունդ», որտեղ և  հաղթեցի։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Փորձ՝  մեծ ռինգում հանդես գալու, նման մրցաշարի մասնակցելու։ 1 օրում 2 բարդ մենամարտ անցկացրի, կարևորը փարձ ձեռք բերեցի,  որը հետագայում շատ կօգնի մեր նպատակներին հասնելու համար։


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Առաջինը՝ ցանկություն, հարկավոր է չընկճվել, չհիասթափվել, երբ որևէ բան չի ստացվում, պետք  է ունենալ կոնկրետ նպատակ, առաջացած խնդիրներից չվհատվել ու չնեղվել, քանի որ յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելով՝ ավելի ես ուժեղանում։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
-Մանավանդ այս իրավիճակում պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել։ 2022 թվականի նոյեմբերին Անթալիայի գավաթի խաղարկությանը մասնակցեցի, այնտեղ մենակ 1-ին տեղի համար էի պայքարում,  նպատակս լավագույնը ճանաչվելն էր և, փառք Ասծո, ստացվեց։
Փորձում ենք  հաղթանակներով ուրախություն պարգևել մեր հայրենակիցներին, սա մեր շնորհն է,  որքան հնարավոր է մեր գործով պետք է օգտակար լինենք մեր պետությանը։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վնասվածքից նոր եմ վերականգնվել, արդեն վերսկսել եմ մարզումներս։ Հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանի Բիելսկո-Բիալա քաղաքում կայանալու են Եվրոպական խաղերը, կարևոր և առաջնային նպատակս է հաջող հանդես գալ,  ամբողջ կենտրոնացումը դրա վրա է լինելու, իսկ  մինչ այդ այս ամիս կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը։

Սպորտ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա K 1 Նարեկ Խաչիկյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին