Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը։
Նշվում է, որ Գաֆարովան և Մատվիենկոն քննարկել են նաև ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ զինված բախում էր տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն ավտոմեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին ու կրակ բացել։ Արդյունքում հայկական կողմից 4 զոհ և 6 վիրավոր կա։ Հակառակորդը բազմաթիվ կորուստներ է կրել։