f

Անկախ

Անիտա Մակյան․ «Ինձ համար պատիվ է կիմանոյի վրա կրել Հայաստանի գերբը»


Հայաստանի կարատեի հավաքականի առաջատար մարզուհի Անիտա Մակյանը հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանի Բիելսկո-Բիալա քաղաքում Հայաստանը ներկայացնելու է Եվրոպական խաղերում, ինչն աննախադեպ իրադարձություն է մեր երկրի կարատեի պատմության մեջ։
Հայ մարզուհու համար տարին բավական հաջող և հագեցած է ընթանում։ Բոլորովին վերջերս  Անիտան արժանացավ ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը։  
Անկախի հետ զրույցում Անիտան խոսում է մարզաձևի ընտրության մասին, կարևորում է պետության կողմից ուշադրությունը, բայց և, սպորտում հաջողության հասնելու հիմնական գրավականը համարում է հավատը սեփական ուժերի նկատմամբ և անշահախնդիր աշխատանքը։ 


- Շնորհավորում ենք  ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Ինչպե՞ս, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել կարատեով։
-Շնորհակալ եմ։ Կարատեով զբաղվում եմ 6 տարեկանից։ Մարզաձևի ընտրությունը պատահական չէր, քանի որ մարզիչս հայրս է՝ Արման Մակյանը, մայրիկս նույնպես զբաղվել է կարատեով։ Հիմա էլ հաճախում եմ Makyan Karate Academy-ն։ 
Անհամբեր սպասում էի, թե երբ եմ մեծանալու, որ կարողանամ ընդունվել կարատեի։
Աշխույժ երեխա եմ եղել , հետաքրքիր էր մարզվել, մրցումների մասնակցել, մեդալներ նվաճել։ Այդպես կամաց-կամաց կարատեն դարձավ կյանքիս անբաժանելի մասը։ Մարզաձևում ինձ գրավում է կարգապահությունը, հարգանքը մրցակցի հանդեպ, թիմային ոգին և կամքը։


-Ի՞նչ է հարկավոր սպորտում՝ հատկապես կարատեում հաջողության հասնելու համար։
-Կարծում եմ՝ հաջողության հասնելու համար հարկավոր է առաջին հերթին չհանձնվել, չկոտրվել ոչ մի դժվարությունից։ Պետք է նվիրված մնալ նպատակին, հավատալ սեփական ուժերին։


-Բացի ֆիզիկականից, հոգեբանական պատրաստվածությոունը նույնքան կարևոր է։ Ինչպե՞ս եք կառավարում հույզերը մրցումների ժամանակ։
- Հոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր է մարզիկի համար։ Մրցաշարերին, բացի ֆիզիկականից, պատրաստվում եմ նաև հոգեբանորեն, ինչը նույնպես բարդ է։ Աշխատում եմ կենտրոնանալ միայն մրցաշարի և տվյալ մենամարտի վրա, չմտածել այլ ուղղությամբ։


-Որքանո՞վ են կարևոր մարզիկի համար ուշադրությունուը, պետական պարգևները․  «Սպորտի վարպետի» կոչումը պարտավորեցնու՞մ է կամ լրացուցիչ խթան հաղորդու՞մ է։
-Կարծում եմ յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր են ուշադրությունն ու պետական պարգևները։ Ճիշտ է,ես անում եմ իմ գործը անշահախնդրորեն, առանց պարգևների սպասելու, բայց, իհարկե, հաճելի է գնահատված լինելու զգացումը։
«Սպորտի վարպետի» կոչումը պարտավորեցնում է էլ ավելի լավ մարզվել և լավագույնս ներկայացնել մեր երկիրը։

-Ի՞նչ եք զգում երբ միջազգային հարթակում ներկայացնում եք  Հայաստանն ու հայոց եռագունը։

-Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելիս հպարտություն և մեծ պատասխանատվություն եմ զգում։ Ինձ համար պատիվ է կիմանոյի վրա կրել Հայաստանի գերբը։

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։ 
-Մարզական առումով այժմ բավական հետաքրքիր և բարդ փուլում եմ։ Հրավիրվել եմ ԱՄՆ՝ մասնակցելու «Համաշխարհային կարատեի լիգա» թիմային մրցաշարին, այնուհետև ունեմ վարկանշային մրցաշար Մարոկկոյում և, իհարկե, հունիսին պետք է մասնակցեմ Եվրոպական խաղերին։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կընթանա մեր պլանավորածով։ Լավ նախապատրաստական շրջան եմ անցնելու և անելու եմ առավելագույնը, որպեսզի մեդալ նվաճեմ Եվրոպական խաղերում։
 

Սպորտ կարատե Անիտա Մակյան Եվրոպական խաղեր հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին