f

Անկախ

Թող Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծի ու հրապարակի իմ նամակը, եթե չհրապարակի՝ ստախոս է. Սերժ Սարգսյան


Այս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են իրենց գժի տեղ դնելով,  կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ եւ իրենց կարծիքով նաեւ ծածուկ, հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր կառուցողական գործընկերոջ (նկատի ունի Իլհամ Ալիեւին-խմբ) հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Խաչատուրովին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ կարող է այսպես եւս 50 օրինակ բերել:

Անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք է կնքել Արդբեջանի հետ, միաժամանակ խստորեն սահմանափակել է զենքի մատակարարումները Հայաստանին եւ ինքը դրա մասին իմացել է Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո, Սերժ Սարգսյանն ասաց. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետեւ եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ: Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որեւէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր, կամ որեւէ այլ փաստաթուղթ,  լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որեւէ բան չեմ ստորագրել, որի համար որեւէ հայ կարող է ամաչել: Թող անհամեստ չհնչի, բայց ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ, թող հրապարակի, այդտեղ որեւէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի, չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ էս էլ կարող է վերագրել: Բայց վստահաբար այդ իրավունքն ունի, ինքը կարող է գաղտնազերծել եւ հրապարակել: Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է: Թեեւ այնպիսի մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ մեղադրում են, որ մեր իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, բայց ես ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել:

Մեր ռազմավարական դաշնակիցը 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Արդբեջանի հետ Ընդ որում, միաժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները   Հայաստանին: Ես դա իմացել եմ 2016-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո»:

 

Սերժ Սարգսյան Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին