f

Անկախ

Մահացել է Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը


59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր)

քաղաքում:

1971-1981թթ. սովորել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվ. թիվ 21 դպրոցում:

1981-86թթ. սովորել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում:

1986-88թթ. ասպիրանտ է եղել նույն ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում:

1989թ. հունվարին աշխատանքի է ընդունվել Մաշտոցի

անվան Մատենադարանում (Հին ձեռագրերի ինստիտուտ):

1996թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն

«Ղևոնդ Ալիշանը և հայ հին գրականությունը» թեմայով և ստացել

բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Մասնագիտացումն է հայ միջնադարյան գրականությունը և,

հատկապես, հայ միջնադարյան բանաստեղծությունը:

Զբաղվում է նաև հայ միջնադարյան գրականության միջազգային կապերով:

Գրականության ինստիտուտում նախաձեռնել է «5-18-րդ դարերի հայկական

աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարը, ուր ներկայացվում են հայ

միջնադարյան գրականության մեջ եվրոպական տարբեր երկրների մասին հայտնված

տեղեկությունները և նկարագրությունները: Պատմամշակութային առումով նման

աշխատանքը պատկերում է Եվրոպայի ու եվրոպական տարբեր երկրների կերպարի

(իմիջի) հայկական հավաքական ընկալումը:

Հեղինակ է ավելի քան 30 գրքի և 50-ից ավելի հոդվածների, որոնք տպագրվել են

հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ռումիներեն:

2013թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան

գանձերը և «Գանձարան» ժողովածուն» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1993-2008թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

1993-1999թթ. որպես «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր, իսկ 2002-2009թթ.՝

խմբագիր, 1997-2009թթ. եղել է նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:

2009թ. առ այսօր աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության

ինստիտուտում՝ նախ որպես ավագ գիտաշխատող հայ հին գրականության բաժնում,

ապա՝ այդ բաժնի վարիչ, 2009թ. դեկտեմբերի 24-ից՝ որպես ինստիտուտի փոխտնօրեն

գիտական գծով: 2015թ. մայիսի 4-ին ընտրվել է ինստիտուտի տնօրեն:

Ամուսնացած է, ունի դուստր:

Վարդան Դևրիկյան մահազդ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին