f

Անկախ

Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվեց 3 տարով


Բռնցքամարտի 2023թ․ Հայաստանի չեմպիոն Հենրիկ Սահակյանը հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց 3 տարով։ Որոշումը հրապարակել է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը։ Որոշումը հնարավոր է բողոքարկել 21 օրվա ընթացքում։

«Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը.

Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ

Որոշեց․

  1. Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
  2. Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի որակազրկման ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
  3. Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
  1. Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:

5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:

Գործը համարել փակված»,- նշվում է հաղորդագրությունում։

բռնցքամարտ Սպորտ դոպինգ

«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Ավելին
Ավելին