f

Անկախ

Բանակին չկրակելու հրաման է տրվել․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման պատճառը բանակում տիրող անտերությունն է, որի մասին երեկ ուղղակի կամ անուղղակի հաստատեցին հենց իրենք՝ իշխանականները։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից, ինչպես նաեւ որոշ ՔՊ-ականների հարցազրույցներից պարզ դարձավ, որ մասնավորապես Տեղ գյուղի հայ դիրքապահները թողնված են եղել բախտի քմահաճույքին՝ ո՛չ դիրքերն են ճշտված, ո՛չ խրամատներ կան, իսկ դիրքապահների եւ հրամանատարական կազմի վրա էլ դրված է ադրբեջանցիների հետ լեզու գտնելու պարտավորությունը։

Ակնհայտ դարձավ, որ բանակին, իսկապես, չկրակելու հրաման է տրված։ Նշենք, որ Տեղում կատարվածի վերաբերյալ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանական պիկապը մոտենում է, մերոնք չեն կրակում։ Իշխանական սյունեցի պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Արմեն Խաչատրյանը երեկ դա բացատրում էին նրանով, որ չեն կրակել, որովհետեւ ադրբեջանցի եւ հայ հրամանատարների միջեւ դիրքային հարցերով բանակցություններ պիտի տեղի ունենային։ Փնթի «կռուտիտը» դարձել է իշխանությունների արդարացման միակ միջոցը։

Նման մի «կռուտիտով» հանդես եկավ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը․ նա մի կողմից հերքեց ՔՊ-ականներին, թե բանակցություններ չեն եղել, եւ այդ լիազորությունները սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում են, բայց, ի վերջո, խոստովանեց․ «Բանակցություն ասվածը լայն հասկացություն է, փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձեւ է։ Որպես կանոն, տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։ Բայց վերջում, կրկին անդրդվելի մնալով, հայտարարեց՝ կատարվածը ոչ թե բանակցությունների տապալման հետեւանք է, այլ ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանք։

«Լիովին համաձայն եմ, որ սադրանք է, այդ դեպքում ինչի՞ կրակ չի բացվել․ մենք իրավունք ունե՞նք զինծառայողներին դնել սպառնալիքի տակ»,- հարց հնչեցրեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բայց փոխնախարարն այդ հարցին էլ հստակ պատասխան չտվեց՝ դրանով իսկ հաստատելով, որ չկրակելու հրաման բանակին տրված է»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին