f

Անկախ

Ինչու Մհեր Սահակյանը խոստումը չկատարեց. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Խորհրդարանը երեկ 65 կողմ, 0 դեմ ձայնով նախ Անահիտ Մանասյանին ընտրեց ՄԻՊ, ապա ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցեցին միայն ՔՊ-ականները, այն էլ՝ ոչ ամբողջ կազմով, քանի որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը երեկ առավոտյան գործուղվել էր Սանկտ Պետերբուրգ։ Ինքը՝ Մհեր Սահակյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, անձամբ կողմ կքվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։ Երեկ նա չմասնակցեց քվեարկությանը, ինչո՞ւ, որովհետեւ, Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, պատգամավորը վերջին դեպքերի կապակցությամբ մեկնել է Տեղ համայնք։

Նշենք, սակայն, որ Տեղ մեկնած ընդդիմադիր պատգամավորների շարքում Սահակյանի անունը գործընկերները չէին հիշատակել։ Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի գրառումների համաձայն՝ Տեղ են մեկնել Արթուր Սարգսյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Գառնիկ Դանիելյանը եւ իրենք։ Հիշեցնենք, որ Սահակյանը մոտ 2 շաբաթ առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Սահակյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքնապաշտպանության է դիմել, մինչդեռ իրեն խուլիգանություն են վերագրում»:

Մանրամասները՝ այստեղ։

Մհեր Սահակյան ՀՀ ԱԺ քվեարկություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին