f

Անկախ

Տրետյակովյան պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Ա. Աբրահամյանի 125-ամյակին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ:

ԿԳՄՍՆ-ից Անկախին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներ:

Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննարկելու Տրետյակովյան պատկերասրահում Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Տրետյակովյան պատկերասրահի հետ հայկական կողմի համագործակցությունը:

 «Վստահ եմ՝ կհաջողեք այս նախաձեռնության իրականացման հարցում և ձեր համագործակցությունն այսքանով չի սահմանափակվի: Կառավարությունը պատրաստ է աջակցել դրա շարունակականության ապահովմանը: Թանգարանները, մեր պատկերացմամբ, այժմ ավելի շատ պետք է զբաղվեն նաև գիտական և հետազոտական գործունեությամբ՝ վերածվելով, այսպես կոչված, ինստիտուտների: Կարևորում ենք նաև թանգարանների փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում Ռուսական արվեստի թանգարանը բավական ակտիվ գործունեություն է ծավալում, ինչը շատ գնահատելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին:

Պատկերասրահի ներկայացուցիչները կարևորել են անհատական հավաքածուների վրա հիմնված թանգարանների ստեղծումը, ինչպիսին Ռուսական արվեստի թանգարանն է Երևանում: Կողմերի ընդգծմամբ՝ Արամ Աբրահամյանի աշխատանքներն, իսկապես, յուրահատուկ են և հետաքրքիր կլինեն թանգարանի այցելուների համար:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի գնահատմամբ՝ Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդես իրականացնելը մեծ պատիվ է:

Նա նաև տեղեկացրել է, որ վաղվանից թանգարանն անցնելու է կոսմետիկ վերանորոգման փուլ և կվերաբացվի մայիսի 20-ին:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ Հայաստան Արամ Աբրահամյան հոբելյան Տրետյակովյան պատկերասրահ Ռուսաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին