f

Անկախ

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է 70 հազար դրամ կրթաթոշակ հատկացնել որոշ մասնագիտություններով սովորող ուսանողներին


ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է 2023-2024 ուսումնական տարում պետության համար առաջնային համարվող մասնագիտություններով բուհ ընդունվող ուսանողներին հատկացնել պետական կթաթոշակ 70 հազար դրամի չափով։ Իսկ պետության համար առաջնային մասնագիտությունները բնագիտամաթեմատիկական ոլորտի մանկավարժական և ագրարային ոլորտի մի խումբ (ագրարային ճարտարագիտություն, պարենթամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն,անասնաբուժություն, անտառային տնտեսություն) մասնագիտություններն են։ 

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է։ 

Նախագծի հեղինակները, հիմնավորելով կրթաթոշակի բարձրացման անհրաժեշտությունը, նշում են․ «Բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում   կիրառվում է կրթաթոշակային քաղաքականություն, պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա  խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը, որը տատանվում է 4-5 հազար ՀՀ  դրամի սահմաններում։ Հատկացված միջոցները չեն կարող համարվել նպատակային: Անհրաժեշտություն է  առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները»:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր, որոնք  կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի  մրցակցության բարձրացմանը»,- ասված է նախագծում:

«Ճիշտ քայլ է, բայց սխալ մեկնակետից ենք սկսում»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում այս նախագիծը դրական է գնահատում, բայց նաև նշում է․ «Ճիշտ քայլ է, բայց սխալ մեկնակետից ենք սկսում»։

Խաչատրյանը նշում է՝ տևական ժամանակ քննարկվում է, որ անհրաժեշտ է պետության համար առաջնային համարվող ոլորտներում կրթությունն անվճար դարձնել։ «Բայց միայն անվճար դարձնելը խնդրի լուծում չէ։ Մենք տեսնում ենք, որ նաև անվճար տեղերն են թափուր մնում,- ասում է նա։- Բարձր կրթաթոշակն ինչ-որ առումով կարող է դրական դեր ունենալ։ Այսօր շատ ուսանողներ աշխատում են։ Եթե բարձր կրթաթոշակ ստանան, այդ դեպքում գուցե նախընտրեն աշխատելու փոխարեն սովորել»։ Խաչատրյանը, այդուհանդերձ, նշում է, որ բարձր կրթաթոշակ հատկացնելը դեռ երաշխիք չէ, որ այդ մասնագետները վաղն աշխատաշուկայում իրենց մասնագիտությամբ են աշխատելու։ 

«Մարդը կարող է սովորի, այդ կրթաթոշակները ստանա, բայց ոչ դպրոց գնա, ոչ էլ գյուղատնտեսության ոլորտում աշխատի։ Այս հարցի լուծումն ավելի ֆունդամենտալ պետք է տեսնել»,- ասում է նա՝ շեշտելով, որ նախ պետք է այդ մասնագիտությունների վարկանիշը բարձրացվի, իսկ այդ ոլորտի մասնագետներն էլ բարձր վարձատրություն ստանան։ Նա նշում է՝ մարդիկ, որ մինչ այս որևէ մասնագիտությամբ սովորում էին, օրինակ՝ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու համար, հիմա կարող են այս մասնագիտություններով սովորել, բայց վերջում իրենց մասնագիտությամբ չաշխատեն։

Կրթության փորձագետը նաև պատմում է, որ ժամանակին դիմորդները պետական բուհեր էին ընդունվում տարկետում ստանալու համար, բայց զուգահեռաբար այլ բուհում էին սովորում իրենց նախընտրած մասնագիտությամբ։ Նույնը կարող է և հիմա տեղի ունենալ (ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ առաջարկել էր բանակից տարկետում տրամադրել բնագիտամաթեմատիկական մի շարք մասնագիտություններով սովորողներին)։ 

«Բարձր կրթաթոշակ սահմանելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է։ Սա շղթայի մի մասն է։ Եթե լուծում ենք ուզում տալ, պետք է ամբողջական շղթան ծածկենք, իսկ ամբողջական շղթան կծածկվի այն ժամանակ, երբ այս ոլորտի մարդկանց աշխատավարձը բարձրանա, այդ աշխատանքը հարգվի, ներդրումներ արվեն այդ ոլորտներում,- ասում է նա։- Եթե այդ  քայլերը չարվեն,  մարդիկ այս փոփոխությունները կօգտագործեն բանակից ազատվելու, բարձր կրթաթոշակ ստանալու համար, բայց վաղը կունենանք էլի նույն կոտրած տաշտակը։ Ու վատը կլինի այն, որ մենք բյուջեից զգալի միջոցներ կծախսենք, բայց վերջում մեր ուզածն էլի չենք ստանա»։ 

Խաչատրյանը համոզված է՝ այս խնդրի լուծումը պետք է սկսել վերջից․ «Նախարարությունը հիմա փորձում է սկզբից՝ այսինքն ուսանողից գնալ, բայց պետք է նախ  աշխատաշուկայում այս մասնագիտությունների վարձատրության ու վարկանիշի խնդիրը լուծենք։ Դա հետադարձ սկզբունքով կազդի նաև բուհերի վրա»։ Նա մատնացույց է անում իրավաբանությունը, որտեղ անվճար տեղեր և կրթաթոշակ ստացողներ գրեթե չկան, բայց դիմորդները պայքարում են այդ մասնագիտությամբ  ընդունվելու համար։ 

«Եթե երեխան որոշել է բժիշկ դառնալ,  նա դժվար թե այդ 70 հազարի համար իր նախընտրած մասնագիտությունը թողնի և գա անասնաբույժ դառնա։ Իհարկե, կշատանան դիմորդները, բայց հիմնականում կգան այն մարդիկ, որոնց փող է պետք, բայց ոչ այն մարդիկ, որոնք կարող են լավ անասնաբույժ կամ լավ ուսուցիչ դառնալ,- ասում է նա։-  Կգան փողի համար, ոչ թե նրա համար համար, որ  սիրում են այդ մասնագիտությունը։ Մենք մոտիվացիայի հիմքում  դնում ենք փողը, ոչ թե մասնագիտությունը։ Դրա համար, նորից նշեմ,  պետք է վերջից սկսել՝  աշխատաշուկայից»։ 

Խաչատրյանը որպես օրինակ հիշեցնում է նաև ժամանակին Մանկավարժական համալսարանում գործող գործուղման ծրագիրը, որի համաձայն ուսանողն  անվճար էր սովորում ավարտելուց հետո գյուղ վերադառնալու և դպրոցում դասավանդելու պայմանով։ Սակայն ավարտելուց հետո շատ-շատերն այդպես էլ ոչ գյուղ վերադարձան, ոչ դպրոցում դասավանդեցին։

«Պետք է զգույշ լինել, եթե շղթան ամբողջությամբ չծածկեն, կստացվի, որ այդ փողերը քամուն են տվել»,- ասում է նա։

 

կրթաթոշակ բուհ ԿԳՄՍ նախարարություն բարձրագույն կրթություն բնագիտական առարկաներ գյուղատնտեսություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին