f

Անկախ

Զենքը թողել էր գետի մոտ, առավոտյան թոռս գտավ, բերեց. պատմում են ադրբեջանցուն վնասազերծած սիսիանցիները


Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին վնասազերծած՝ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները։ Երիտասարդը, որը նախընտրել է չհրապարակել իր անունը, պատմել է, որ ապրիլի 10-ի երեկոյան փողոցում կայանած մեքենայի մեջ նստած են եղել, երբ նկատել են երկու դանակը ձեռքին գյուղով շրջող կասկածելի երիտասարդի։ Կանգնեցրել են նրան, ռուսերենով մի քանի հարց տվել, սկզբում նա համր է ձեւացել, ապա մի քանի բառ ասել անգլերեն։ Տեղացիները հասկացել են, որ ադրբեջանցի է, նրան վնասազերծել են եւ գյուղում թուրքերեն իմացող միակ մարդու՝ 83-ամյա Վոլոդյա Մուրադյանի օգնությամբ զրուցել նրա հետ։

«Ասաց՝ 19 տարեկան եմ։ Ըստ իրեն՝ երեք օր առաջ փախել էին։ Ինքն ասաց՝ երեքով ենք, երկուսն անտառում են մնացել։ Ասում էր, որ իրենց մոտ վիճակը շատ վատ է, զինվորին վատ են պահում, ղեկավարությունն անասունի պես է վերաբերվում իրենց, դրա համար են փախել։ Ինքն ասաց, որ իր զենքը թողել է գետի մոտ։ Առավոտյան թոռս գնաց գտավ զենքը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վոլոդյա Մուրադյանը։

 

 

Աշոտավանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը նախքան բռնվելը ջերմոցներով է անցել, հասցրել է մի քանի տուն մտնել։ Բնակիչների նկուղներում խնձոր եւ պահածոներ է կերել, դանակներ վերցրել։ Գյուղացիները նրան քաղաքացիական հագուստով են բռնել․ զինվորական հագուստը տներից մեկում է փոխել եւ այնտեղ թողել։

«Մտել է ընկերոջս տուն, իր կոշիկներն է հագել, ուտելիքներին է ձեռք տվել, գուցե թունավորել է, չգիտենք, թափել ենք ամեն դեպքում։ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ ամբողջ գիշեր փնտրել ենք երկրորդին, չենք գտել։ Ինքն ասում է, որ փախել է, բայց եթե, իրոք, այդպես լիներ, իրենց դիրքերի հետեւում գտնվող գյուղը կգնային, ոչ թե այստեղ»,- պատմեց Աշոտավանի բնակիչը։

Ադրբեջանցին հանել է նաեւ բնակչուհի Արեւիկ Օհանյանի տան պատուհանի ցանցը, բայց ներս մտնել չի կարողացել։ Նկուղ է գնացել, պահածոներից օգտվել։

«Ես այդ օրը Սիսիանում էի, ինձ հետո են տղաները պատմել՝ ինչ է կատարվել։ Այգու դուռը փակ է եղել, չգիտեմ՝ ոնց են մտել։ Երեւի հարեւանի տանիքով են բարձրացել։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլոր դռները պետք է փակենք, դուրս չգանք, դանակ պահենք։ Հսկողությունը պետք է շատ ուժեղ լինի։ Տղաները հիմա հսկողություն են իրականացնում գյուղի տարածքում։ Հիմա գյուղում փակ տներ կան, մտածում եմ՝ անգամ կարող է այնտեղ մտած լինեն»,- ասաց բնակչուհին։

Գյուղացիների տեղեկություններով՝ իրավապահների մոտ գտնվող ադրբեջանցին ձեռնամարտի աշխարհի չեմպիոն է։ Աշոտավանի բնակիչների համար անհասկանալի է՝ ինչպես է կարողացել տղան կարողացել աննկատ հաղթահարել Նախիջեւանից մինչեւ իրենց գյուղ ընկած չորս գյուղերի ճանապարհը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Նրանցից մեկն ավելի ուշ հայտնաբերվել է Աշոտավան համայնքում։

Նշենք, որ Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից, մոտ 20 կմ հեռավորությամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին դեռ չի գտնվել։

 

 

Տեսանյութ ադրբեջացի սահմանախախտ Սիսիան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին