f

Անկախ

Կոտայքում Mercedes-ը բախվել է կայանված Պարեկային ծառայության Toyota Fortuner-ին․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց


Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, ով հղի է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի․ այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes -ի վարորդի համար, ով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։

Աղբյուրը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, իսկ դրա վարորդ Ն․Հովսեփյանը աշխատում է ՊԾ Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում որպես պարեկ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի մակնիշը և ում անունով է այն հաշվառված, ում հայտնաբերելու համար նրանք համագործակցում են դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ։

Հայաստան ՃՏՊ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին