f

Անկախ

Ինչ ցուցմունք են տվել պատգամավորները Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ. մանրամասներ


Վլադիմիր Վարդանյանը պնդել է, որ Մհեր Սահակյանն իրեն հարվածել է ինչ–որ առարկայով, սակայն դեպքի մասնակից մյուս վկաները, ինչպես նաև դատաբժշկական փորձագետը, հերքել են դա։

Հայտնի է, թե ինչ ցուցմունքներ են տվել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և անդամ Մհեր Սահակյանի միջադեպի առնչությամբ։ Դրանցից պարզ է դառնում, որ Սահակյանը որևէ առարկայով չի հարվածել Վարդանյանին։

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկվի։

Ըստ ցուցմունքների` Եղիշե Կիրակոսյանը, որը որպես կառավարության ներկայացուցիչ է ներկա եղել նիստին, ասել է, որ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել բոլորին։ Այդ ժամանակ էլ Մհեր Սահակյանը կանգնել է և բղավել` ձեռքը պարզելով Վարդանյանի ուղղությամբ և աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին։

«Վարդանյանը հարվածից կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին, որից հետո Սահակյանը հեռացել է»,–ասել է Կիրակոսյանը։

 

Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, որ Մինասյանը շեղվել է քննարկվող թեմայից` խոսելով ՀՀ «կորսված հողերի» թեմայից, ինչի հետևանքով պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել։ Դրանից հետո ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտեցնել պատգամավորներին։ Ի պատասխան, ըստ Վարդանյանի, Մհեր Սահակյանն էլ ասել է, թե չգոռա իրենց վրա, ինչին Վարդանյանն արձագանքել է, թե չի գոռում։

«Այնուհետև Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել իրեն և առանց խոսելու աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին»,–ասված է Վարդանյանի ցուցմունքում։

Ի դեպ, վկաներ ՔՊ–ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վիգեն Խաչատրյանը պնդել են, որ Սահակյանը ձեռքով է հարվածել Սահակյանին, իսկ Արփինե Դավոյանի ցուցմունքում ուղղակի ասված է, որ Սահակյանը հարվածել է Վարդանյանին։ Իսկ դեպքի մանրամասները նկարագրված են նույն հերթականությամբ։

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները տարբերվում են իշխանականների տված ցուցմունքներից։ Օրինակ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ նիստի ընթացքում Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան Սահակյանը դիտողություն է արել` առաջարկելով չգոռգոռալ։ Իսկ հետո Վարդանյանը ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի։ Նույն պահանջն ու պատասխանը կրկին հնչելուց հետո Վարդանյանը մոտեցել է Սահակյանին, իսկ վերջինս, տեսնելով իրեն մոտեցող Սահակյանին, ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է։

Դեպքերի նույն հաջորդականության մասին է նաև ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի և հենց Մհեր Սահակյանի ցուցմունքը։ Վերջինս հավելել է, որ բնազդաբար, ինքնապաշտպանության նպատակով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին և անմիջապես դուրս եկել սենյակից, որ միջադեպը չշարունակվի։

Հավելենք, որ դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանի ցուցմունքի համաձայն էլ` Վարդանյանի վնասվածքը չէր կարող առաջանալ Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված կոտրված մկրատի մասով։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, վնասվածքը կլիներ ծակած վերքի տեսքով։

Ինչ վերաբերում է մկրատին, ապա «Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանն էլ պնդել է` Սահակյանն աշխատասենյակում, երբ պատմելիս է եղել միջադեպի մասին, սեղանի վրայից վերցրել է մկրատը և զայրույթից ջարդել է այն` վնասելով մատը։

 

Վերջում ասվում է նաև, որ վկաներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը և վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել։

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Վլադիմիր Վարդանյան Մհեր Սահակյան ծեծկռտուք ՀՀ ԱԺ ցուցմունք Հայաստան խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին