f

Անկախ

Մեր երկրի ապագայի բանալին Արցախում է․ Վիոլետա Մնացականյան


«Երազում եմ, որ դեպի Արցախ  ճանապարհը բացվի ու այցելության գնամ թոռնիկներիս։ Ամեն օր աղոթում եմ Արցախի ու իր բնակիչների համար»,- ասում է գրող, վավերագիր Վիոլետա Մնացականյանը, որի որդիներից մեկն ընտանիքով Արցախում է ապրում։ Նա համոզված է՝ Արցախը  դարձել է մի  խրամատ, խարիսխ, որի շնորհիվ  պահպանվելու է մեր ազգային ոգին։

«Արցախում  քաջ մարդիկ են ապրում։ Իրենք գիտեն, որ իրենց ամրությունն ու պայքարը նշանակում է մի ողջ ազգ ապրեցնել։ Եվ  իրենց ամրությունը հույս է տալիս, որ կհաջողեն»,- ասում է Մնացականյանը՝ հավելելով, որ Արցախը Հայաստանի սիրտն է, իսկ առանց սրտի չի կարող մարմինն ապրել։ 

«Մեր երկրի ապագայի բանալին Արցախում է։ Այնտեղ որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Շատերը չեն  հասկանում դա և սպասում են, որ մի ավելի սարսափելի հարված լինի, նոր  հասկանան։ Բայց բոլորն էլ ի վերջո դարձի են գալու։ Մեր ազգում կան ոսկե հունդեր, ոսկե սերմեր, որ ի վերջո կհաղթեն մոլախոտերին»,- ասում է նա։

Մնացականյանն ափսոսանքով  է փաստում՝ ազատագրումից ի վեր Արցախը չդարձավ Հայաստանի անառիկ պարիսպը սխալ քաղաքականության ու կառավարման հետևանքով։ Ասում է՝ դրանում  իրենց մեղքի բաժինն ունեն բոլորը։ 

Մնացականյանը նաև հավատում է, որ մի օր մեր կորսված հայրենիքը կրկին կազատագրվի ու կլինի հայկական։ «Այդքան հազիվ թե ապրեմ, բայց հավատում եմ, որ ազատագրվելու է,  ու Քարավաճառը կրկին մերը կլինի։Բայց իրենք հենց այնպես ոչինչ չեն տա, դրա վկայությունը այնտեղ իրականացվող ակտիվ շինարարությունն է։ Պարզապես այդ  խնդիրը մնաց հաջորդ սերունդներին»,- ասում է նա՝ հավելելով, որ ինչ-որ պահի ազգային վերածնունդ կլինի ու կկարողանանք նորից միասնական լինել։ 

«Հիմա կարծես մեկը քար է շպրտել մեր ուղղությամբ, ու այդ հարվածից ցաքուցրիվ ենք եղել։ Մի ուրիշ ուժգին, ծանր հարված էլ է  մեզ սպասվում, որից հետո միայն ուշքի կգանք, այդպիսի մտավախություն ունեմ»,- ասում է նա։

69-ամյա Վիոլետա Մնացականյանը մասնագիությամբ բանասեր է։ Ստեղծագործել սկսել է բուհն ավարտելուց հետո, երբ աշխատում էր Ազգային գրադարանում։ Արցախյան ազատամարտից հետո հայրենի Արցախ է այցելել, որտեղ նրան մարդիկ զարմացած հարցրել են, թե այդ ինչպես է ստացվում, որ պատերազմի ժամանակ գյուղում ու Արցախում չեղած մարդիկ ներկայացվում են որպես ազատամարտիկներ։ Հանուն ճշմարտության հաղթանակի՝ Մնացականյանը սկսել է վավերագրական գրքեր գրել, ապա նաև միախառնել է վավերագրականն ու գեղարվեստականը իր վեպերում։  Նման աշխատություններից է «Ճակատագրի արահետներով» վեպը, որի ընթերցողները հաճախ են կապ հաստատում հեղինակի հետ ու հարցնում, թե ով է այս կամ այն կերպարի հիմքում ընկած անձը, ճիշտ է արդյոք այս կամ այն պատմությունը։  Իսկ գրքի հերոսները անցնում են պատերազմի բովով, ունենում կորուստներ, բայց և չեն կոտրվում, այլ ընտանիք են կազմում՝ ազգի ու իրենց գործի շարունակականությունն ապահովելու համար։ 

 Տիկին Մնացականյանը նաև Քարվաճառին նվիրված գիրք է հեղինակել, որ կոչվում է «Խորհրդաշատ ոլորաններ»։ Հիշում է՝ 2016-ին զինվորական որդու ընտանիքի հետ Քարվաճառում է հաստատվել ու այնտեղ ապրել երկու տարի։ Ասում է՝ Քարվաճառն իր լեռնային բնությամբ ու հարուստ պատմությամբ գերել էր իրեն։ «Այնտեղ ապրող մարդիկ հավատ ունեին, որ մնալու են այնտեղ, բայց նաև վախ կար ապագայի հանդեպ»,- ասում է նա։ Հիշում է՝ վստահ էր, որ այդ լեռներն իրենց ամրությունը փոխանցելու են տեղի բնակիչներին, որ միջավայրը կկոփի աճող սերնդին ու  40-50 տարի հետո բոլորովին այլ իրականություն կունենանք։ Բայց․․․

Ասում է՝ ժամանակին հիացմունքով է բացահայտել, որ Քարվաճառում ամեն քար ու թուփ պատմություն ունի, որ այնտեղ ամեն ինչ ներծծված է հայկականությամբ, որ թշնամին որքան էլ ջանացել է, որքան էլ խաչքարերը տաշել ու շենքեր է կառուցել, բայց հայկական շունչը  վերացնել չի կարողացել։ 

«Ասում էին՝ Դադիվանքն էլ պահպանվել է, քանի որ մեծ կառույց է եղել ու մի քրդի համար դարձել է ոչխարները պահելու վայր։ Բայց այնքան հուշարձաններ ենք ունեցել, որ ավերել են»,- ասում է նա։ 

«Պատուհանից նայում էի, եղնիկները հեռվում վազվզում էին։․․․  Քարվաճառը յուրահատուկ մի տեղ էր, որը հանձնելը  մարդու մի ձեռքը կամ ոտքը պոկելուն հավասար մի բան էր»,- ասում է նա՝ հավելելով, որ ինքն էլ, թոռնիկներն էլ մեծ սիրով են հիշում Քարվաճառում անցկացրած տարիները։ 

Խոսելով պատերազմում պարտության ու ներկա զարգացումների մասին՝ Մնացականյանն ասում է, որ մինչև հիմա հավատը չի գալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, իրականությունն է։ 

«Դա արտահայտված է «Հայրենապատում» գրքում, որը մղում է մեր պետականությունը պաշտպանելու ու ազգային ոգին ամուր պահելու։ Այստեղ հավաքական կերպարներ են գործում, կա նաև Սփյուռքի կերպարը։ Գրքում նաև Եռաբլուրի նահատակները նամակ են գրել ողջ մնացածներին»,- ասում է նա՝ հավելելով, որ գրքում արտահայտված է նաև իր համոզմունքը, որ Արցախը չպաշտպանելը նշանակում է ուրանալ հայ լինելը, նշանակում է խառնվել վայրի, արջի ցեղերին։ 

«Այս բաժան-բաժան վիճակը մեզ համար դարձել է ազգային ճակատագրի խաղ»,- ասում է նա։ 



 

Վիոլետա Մնացականյան Քարվաճառ Արցախ խմբագրի ընտրանի կորսված հայրենիք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին