ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Աշխեն Ղարսլյանը և Կարապետ Բադալյանը թիվ ՀԿԴ/0033/02/22 և ՀԿԴ/0086/02/22 քաղաքացիական գործերով վճիռներ են կայացրել, որոնցով անվավեր են ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ին աճուրդներ:
Դատարանի վճիռներով՝ գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդի՝ Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն համապատասխանաբար 2 հա և 2,4 հա մակերեսով Ծաղկաձորի անտառային հողատարածքները։