f

Անկախ

Առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ «վերցնել Ղարաբաղը». Չավուշօղլու


Թուրքիայի արտգործնախարարը նախընտրական հանդիպումներից մեկում Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մասին շատ հետաքրքիր հայտարարություն է արել։

 Առանց թուրքական զենքի և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպմանը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը հայտարարել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման մասին։

«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,-ասել է նա:

 

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը՝ նվազեցնելով արտաքին մատակարարումներից կախվածությունը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայով՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, կառավարվող հրթիռներ և այլ ռազմամթերք։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտական ​​գործողություններին մասնակցել են պատերազմից առաջ Ադրբեջան տեղափոխված F-16 կործանիչները։ Բացի այդ, թուրք գեներալները ստանձնել են զորքերի հիմնական հսկողությունը։

Արցախյան պատերազմում Թուրքիայի դերի մասին 2021 թվականի օգոստոսին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հարցազրույցում նա ասել էր, որ եթե անցյալ տարվա ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի համակողմանի օգնությունը չլիներ, Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենար։

Մևլութ Չավուշօղլու 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին