f

Անկախ

Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան


ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող  մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար,ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման համակարգի էական լավարկման միջոցով։

Բարձրագույն կրթության ոլորտում ներկայում կիրառվում է կրթաթոշակային քաղաքականություն, և պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը, որը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում։ Հատկացված միջոցները նպատակային չեն համարվում, ուստի անհրաժեշտություն է  առաջացել վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:

Այսպիսով՝ նախագծով սահմանվել են բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի  և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝

•      պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնողմասնագիտություններովսովորողներին՝

  • առաջինկուրսում՝ 70հազարդրամ,
  • հաջորդկուրսերումնախորդուստարվաարդյունքներովմիջինորակականգնահատականի (ՄՈԳ) առավելագույնարժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին  77 հազարդրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 հազարդրամ:
  • առանցծնողականխնամքիմնացածերեխաների, ինչպեսնաևառանցծնողականխնամքիմնացածերեխաներիթվինպատկանողմինչև 23 տարեկան, ֆունկցիոնալությանծանրկամխորըաստիճանիսահմանափակումունեցողսովորողներին՝ 50հազարդրամ` ըստառաջադիմության:

Նախագծով ներկայացվել է նաև բարձրագույնկրթությանոլորտումպետությանհամարառաջնային և կարևորություններկայացնողմասնագիտությունների /կրթականծրագրերի/ ցանկը, որոնցովսովորելուդեպքումտրվում է պետականկրթաթոշակ:Հիմքընդունելովոլորտումիրականացված, այդթվում՝ ՀՀէկոնոմիկայինախարարության տրամադրածվերլուծությունները, սահմանվելենպետությանհամարկարևոր և առաջնահերթմասնագիտությունները՝ մասնագիտականմանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների,  և ագրարայինհամապատասխանմասնագիտությունները:

Ակնկալվում է, որնախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով համալրմանը,ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցությա ն բարձրացմանը:

Որոշումը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունված սովորողների վրա: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը բուհեր ընդունված սովորողների նկատմամբ կիրառվում են գործող կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։

Քաղաքացիները և շահառուխմբերը մինչև ապրիլի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

կրթաթոշակ ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին