f

Անկախ

Ամերիկացիների 53%-ը կարծում է, որ Թրամփը դիտավորյալ հակաօրինական բան է արել


ABC News/Ipsos-ի նոր հարցման տվյալներով, ամերիկացիների մեծամասնությունը (53%)-ը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ  Դոնալդ Թրամփը պաշտոնապես մեղադրվում է քրեական հանցագործության մեջ և դիտավորյալ ինչ-որ հակաօրինական բան է կատարել։

Եվս 11%-ը կարծում է, որ նա գործել է օրենքի շրջանակից դուրս, բայց ոչ դիտավորյալ։ Եվ միայն 20%-ն է կարծում, որ Թրամփը ոչ մի վատ բան չի արել, իսկ 16%-ը հայտարարել է որ չգիտի։

ԱՄՆ նախկին նախագահի դեմ երեքշաբթի առաջադրված մեղադրանքների շրջանակում Մանհեթենի դատախազները պնդում են, որ Թրամփը մասնակցել է 2016 թ․ նախագահական ընտրարշավի ընթացքում հաղթելու իր հնարավորությունը մեծացնելու սխեմային՝  իր ընտրարշավը պաշտպանելու համար այլ անձանց կողմից դրամական վճարումների միջոցով, իսկ հետո «քանիցս և խարդախորեն կեղծել է Նյու-Յորքի գործնական փաստաթղթերը», որպեսզի թաքցնի այդ հանցավոր արարքը։

Մեղադրական եզրակացությանը կցված 34 կետով «փաստերի շարադրանքում» պնդում է արվում, որ Թրամփն այս սխեման քննարկել է՝ գտնվելով Օվալաձև աշխատասենյակում, և ողջ տարվա ընթացքում, լինելով իր պաշտոնին, իր փաստաբանին փոխհատուցում է վճարել։

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի բոլոր 34 կետերով և երկար ժամանակ հերքում էր ցանկացած իրավախախտում։

Դեմոկրատները հիմնականում համոզված են Թրամփի մեղավորության հարցում․ 87%-ը պնդում է, որ դիտավորյալ ինչ-որ ապօրինի բան է արել, և անկախների մեծամասնությունը (57%)-ը համաձայն է դրան։

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախկին նախագահն օգտվում է իր կողմնակիցների սովորականից ավելի թույլ աջակցությամբ․ միայն հանրապետականների մեծամասնությունն (45%) է կարծում, որ Թրամփը ոչ մի վատ բան չի արել, իսկ կուսակցության մյուս անդամները բաժանվել են նրանց, ով կարծում է, որ նա դիտավորյալ է ապօրինի ինչ-որ բան արել (19%), նա սխալ է եղել, բայց դիտավորություն չի եղել  (18%) կամ նրանց, ովքեր պարզապես չգիտեն (17%)։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում Trump Organization ընկերության ֆինանսական հաշվետվության առաջին կարգի կեղծարարության  մեղադրանքի 34 կետով։

Միաժամանակ իրական պատժաժամկետն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ կլինի, եթե Սպիտակ տան նախկին ղեկավարին մեղավոր ճանաչեն մի մասով կամ բոլոր մեղադրանքներով, վերապահում են արել լրագրողները։

ԱՄՆ Աշխարհում Մելանիա Թրամփ սոցիոլոգիական հարցումներ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին