f

Անկախ

Փաշինյանի հեռացումը պարտադիր ա, բայց որպեսզի դա հնարավոր դառնա՝ պետք ա ուրիշ, ավելի լայն օրակարգ


Էսօր 2023 թվի ապրիլի ինն ա։ Մի քանի օր առաջ գրեցի, թե ՄԵՆՔ ակումբի հաջորդ հավաքն ինչի շուրջ ա լինելու, և դրանից հետո ում հանդիպում էի, սրա մասին խոսք էր բացվում։ Հասկացա որ ճիշտ ընտրություն եմ արել՝ որոշելով մեր հաջորդ հավաքի թեման։ Մենք պետք ա կարողանանք ձևակերպել էն օրակարգը, որն ուզում ենք իրագործի Նիկոլից հետո գալիք իշխանությունը։ Մինչև հիմա ընդդիմության հիմնական օրակարգը եղել ա Փաշինյանի հեռացումը։

Արդեն պարզ ա որ էդ օրակարգը բավարար չի։ Այո, Փաշինյանի հեռացումը պարտադիր ա, բայց որպեսզի դա հնարավոր դառնա՝ պետք ա ուրիշ, ավելի լայն օրակարգ։ Հայաստանցին պետք ա վստահ լինի, որ Նիկոլից հետո գալու ա պատասխանատու և գործունակ իշխանություն։ Հենց էդ հեռանկարը հայաստանցու համար ռեալ դառնա, Նիկոլին հեռացնելը կհեշտանա։

Փաշինյանի իշխանության հետ լավ ապագայի հույսեր կապող մարդիկ Հայաստանում էսօր դժվար մնացած լինեն։ Բայց մյուս կողմից էլ՝ մարդիկ վստահ չեն, որ եթե Նիկոլը հեռանա, անպայման ավելի լավ ա լինելու։ Շատ տարօրինակ կլիներ, եթե վստահ լինեին։ Փաշինյանը Հայաստանում էնքան բան ա քանդել, որ իրանից հետո շատ շատ դժվար ա լինելու։ Շատերը վախենում են, թե կարող ա քաոս սկսվի։ Ասում են՝ ո՞ւր ա էն քաղաքական գործիչը, որը կգա և Նիկոլի թողած ավերակների վրա նորից պետություն կկառուցի։

Ամբողջ խնդիրն էն ա, որ Հայաստանի քաղաքական կյանքը, անկախացումից ի վեր, հիմնականում քաղաքական գործիչների կերպարների շուրջ ա ձևավորվել։ Հերոսացնում-պաշտում էինք, հետո դիվականացնում, հետո նորից հերոսացնում-պաշտում, հետո նորից դիվականացնում, ու տենց շարունակ, մինչև որ եկանք հասանք էսօրվա վիճակին։ Հիմա ի՞նչ անենք, սպասենք մինչև մեզ էս վիճակից հանող նոր փրկի՞չը հայտնվի։ Ինձ թվում ա ՝ չարժի։ Ավելի ճիշտ կլինի, եթե մենք ձևակերպենք մեր պահանջները գալիք իշխանությունից և դրանք մտցնենք քաղաքական դիսկուրսի մեջ, դարձնելով կենտրոնական։ Եթե մենք դա կարողացանք անել, մեր քաղաքական դիսկուրսը հիմնովին կփոխվի և էսօր գերակշռող ապատիայի մթնոլորտը կարելի կլինի հաղթահարել։ Քիչ հավանական ա, որ դրա արդյունքում հայտնվեն լրիվ նոր քաղաքական դեմքեր, բայց ռեալ հավանականություն կա, որ դիսկուրսը թարմացնելու արդյունքում, եղած քաղաքական ուժերը՝ հին և նոր, կարողանան գտնել համագործակցության նոր ձևեր։ Եվ մեր բոլորիս համար նոր դուռ բացվի։

ՏԵՔՍՏ ՈՐ ԴԵՌ ՉՈՒՆԻ ԱՆՈՒՆ /ԺԲ

#տեքստորդեռչունիանուն

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին