f

Անկախ

ԱՊՊԱ-ն թանկացե՞լ, թե՞ էժանացել է ազատականացված շուկայում


Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ազատականացվել է՝ ապահովագրական ընկերություններն իրենք են որոշում իրենց կողմից մատուցվող ծառայությունների սակագինը։ Հիշեցնենք, որ նախկինում գործում էր մեկ միասնական սակագին բոլոր ընկերությունների համար՝ սահմանված Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից։

Մրցակցային շուկայի պայմաններում, սակայն, ակնկալվող գնիջեցումը դեռևս նկատելի չէ։ Վարորդները համատարած դժգոհում են ԱՊՊԱ-ի թանկացումից։ Ընդ որում՝ մեքենայի ապահովագրությունը թանկացել է ոչ միայն վթարներ ունեցող, այլ նաև վթարներ չունեցող վարորդների համար։ Մինչդեռ կառավարության նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը  վստահեցնում էր, որ  ազատականացված համակարգի գործարկմամբ ՀՀ ավտոսեփականատերերի 56%-ի համար ապահովագրության գինը նվազելու է, 21%-ի համար մնալու է նույնը, 23%-ի համար`թանկանալու։

Մանեն 7 տարվա փորձով վարորդ է, բոնուս-մալուս համակարգում ունի 5-րդ դաս։ Մանեի համար մեքենայի ապահովագրությունը ներկա սակագներով թանկացել է առնվազն 5 հազար դրամով։ «Երբ տեսա համացանցային իրարանցումը, որոշեցի ինքս էլ ստուգել՝ հասկանալու, թե ազատականացված շուկայում որքան կարժենա իմ մեքենայի ապահովագրությունը։ Նախորդ տարի պայմանագիրն առցանց կնքել եմ 30 հազար դրամով։ Ներկայում ամենամատչելի առաջարկը 35 հազար դրամն է, այն էլ այնպիսի ընկերություն է, որ մինչ այս անբարեխիղճ համբավ ուներ ԱՊՊԱ ընկերությունների շարքում՝ վարորդները հաճախ էին դժգոհում, որ շատ քիչ են վճարում և շատ են ուշացնում վճարումները։ Այն ընկերությունը, որի մոտ ներկայում իմ ԱՊՊԱ-ն կնքված է, այժմ 41 հազար դրամով է առաջարկում կքել պայմանագիրը»,- ասում է նա։

Մանեն միակը չէ, որ վթարներ չունենալով բախվել է թանկացման խնդրին։ Ֆեյսբուքյան խմբերից մեկում հարցում են անցկացրել՝ հասկանալու, թե ում համար է էժանացել և ում համար թանկացել ԱՊՊԱ-ն։ Հարցմանը մասնակցած վարորդների 63 տոկոսը նշել է, որ վթարներ չունի, սակայն ԱՊՊԱ-ն թանկացել է։ Եվ միայն 37 տոկոսն է նշել, որ վթարներ չունի  և էժանացել է։

ԱՊՊԱ-ի արժեքը որոշելիս ընկերությունները հաշվի են առնում մեքենայի մակնիշը, արտադրության երկիրը, թողարկման տարեթիվը, շարժիչի հզորությունը,  գրանցման վայրը, շահագործողի քաղաքացիությունը,  տարիքը, վարորդական և պատահարների պատմությունը։  Ուշագրավ է, որ ազատականացումից հետո, երբ ընկերությունները հրապարակեցին, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում գին հաշվարկելիս, պարզվեց, որ որոշ ընկերություններ նաև վարորդի սեռն են հաշվի առնում։ Դժգոհություններից հետո այդ կետը հանվեց,  սակայն թվարկումների շարքն ամփոփվեց «և այլն» արտահայտությամբ։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ դեռ վաղ է խոսել ԱՊՊԱ համակարգի ազատականացման արդյունավետության կամ սակագների համատարած  աճի մասին․ «600 հազար շահառու ունենք։ Երբ այդ 600 հազարը ԱՊՊԱ պայմանագիր կկնքեն ու կպարզվի, որ 56 տոկոսի համար սակագների իջեցում չի եղել, ինչպես հայտարարվել է, նոր կարող ենք ասել, որ սխալ կանխատեսում է արվել»։ Քեյանի համոզմամբ՝ ներկայում հիմնականում այն վարորդներն են ստուգում ԱՊՊԱ-ի արժեքը, որոնք կասկած ունեն, որ իրենց համար թանկացած կլինի՝ վթարներ են ունեցել, կամ ԲՄ բարձր դաս ունեն։ 

«Ինձ համար որպես վարորդ և որպես վարորդների պաշտպան երկու բան է կարևոր։ Նախ՝  այս համակարգը պետք է լինի, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կաշխատի։ Այս համակարգն ավելի շատ օգուտ է տալիս մեր վարորդներին ու քաղաքացիներին, քան թե վնաս։ Մյուսն այն է, որ վարորդներին պետք է նորմալ հատուցեն, որ մարդիկ չդժգոհեն վնասի սխալ գնահատումից և քիչ հատուցումից»։ Քեյանն ասում է՝ վարորդներին միշտ խորհուրդ է տվել և այժմ էլ խորհուրդ է տալիս գրավոր բողոք ներկայացնել Ավտոապահովագրողների բյուրո, եթե իրենց պատճառված վնասից ավելի քիչ են հատուցել, եթե ձգձգել են հատուցումը, անհիմն մերժումներ ու քաշքշուկ է եղել։ «Միայն գրավոր բողոքների հիման վրա Բյուրոն կարող է միջոցներ ձեռնարկել, պատժել այդ ընկերություններին, որ նման խնդիրները վերանան»,- ասում է նա։ 

Քեյանն ասում է՝ նախկինում ապահովագրական ընկերությունները քիչ հատուցումները հիմնավորում էին նրանով, որ իրենց մատուցած ծառայության սակագինն իրենք չեն որոշել, որ սահմանված սակագնով չեն կարողանում ծածկել գնաճը և բավարար հատուցումներ ապահովել։ Մինչդեռ ազատականացված շուկայի պարագայում ընկերություններն այլևս չունեն նման արդարացում և պարտավոր են նորմալ հատուցել։ «Դու ես գին որոշել, բարի եղիր հատուցել  ինչպես պետքն է։ Շուկայի ազատականացումը նախադրյալներ է ստեղծում, որ պահանջենք բավարար հատուցում ընկերություններից»,- ասում է նա։ 

Քեյանը նաև վստահեցնում է՝ չափազանցված են պնդումները, թե ապահովագրության  այնպիսի գներ են առաջարկում ընկերությունները, որ շատերը սպառնում են ԱՊՊԱ չկնքել։ «Չկա այնպիսի աբսուրդ գին, որ քաղաքացու համար անհնար լինի ԱՊՊԱ  կնքել։ Այն մարդիկ են  բողոքում, որոնք առնվազն այս համակարգին մեծ՝ մի քանի միլիոնի  վնաս են հասցրել»,- ասում է նա՝ բնական համարելով, որ ԱՊՊԱ համակարգին մեծ ծախսեր պատճառողները պետք է նաև շատ վճարեն։

«Թող զգույշ լինեն, ՃԵԿ կանոններին համապատասխան երթևեկեն, թող ՍՄՍ  գրելով չվարեն, որ վթարներ չլինեն, խնդրի առաջ էլ չկանգնեն»,- ասում է Քեյանը՝ համոզմունք հայտնելով, որ վարորդներն այս պարագայում կձգտեն ավելի զգույշ վարել՝ վթարներից, հետևաբար նաև ԱՊՊԱ-ի թանկացումից խուսափելու համար։ 


 

ԱՊՊԱ թանկացում Ավտոապահովագրողների Բյուրո խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին