f

Անկախ

Եթե ուզում ենք՝ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի. Ռուբեն Վարդանյան


Բանակցությունները, պայմանավորվածությունները կգործեն այն ժամանակ, երբ մյուս կողմը իմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 Հարցին՝արդյոք հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե պետք է անպայման պատերազմել՝,Վարդանյանը նշել է՝ միշտ եղել է այն կարծիքին, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը:

«Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամուն, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», - նշել է Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հզոր պետությունների միջև կնքված խաղաղության պայմանագրից ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։ 

Նրա խոսքով՝ այժմ մենք նույն վիճակում ենք. «Եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն երկար ժամանակ, ապա պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ պատերազմին։ Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափելու պատերազմից»:

Հայաստան Արցախ Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին