f

Անկախ

«Այս ամենն անհնար կլիներ ստեղծել օտար միջավայրում»․ «Արդեանի» հիմնադիր


2017-ին Հայաստանում հիմնադրվեց «Արդեան» բրենդը, որը հայկական հնագույն մշակույթի և նորագույն տեխնոլոգիաների միաձուլումն է։ Արդեան բառը նշանակում է արդի, ժամանակակից: Այն գրաբարյան բառ է, որը վաղուց գործածությունից դուրս է եկել, սակայն նորովի վերածնվել է «Արդեան» ապրանքանիշի միջոցով։

Կանացի նրբագեղ շարֆեր, ինտերիերի յուրահատուկ պարագաներ, անկրկնելի նկարներ ու դեկոր։ «Արդեանի» աշխատանքների մեջ ամփոփված են հայկական խաչքարերը, մանրանկարչությունը, ճարտարապետությունն ու զարդանախշերը, նույնիսկ հնագրերը։ Այս ամենը համադրված է գունային անսպասելի ու վառ լուծումներով և նորագույն տեխնոլոգիաների մատուցմամբ։

«Արդեանը» ասես հին հայկական քաղաքակրթության և նոր աշխարհի խաչմերուկն է՝ ուժեղ, գեղեցիկ ու հպարտություն պարգևող։

«Հետ գնալով՝ նայել առաջ»․ այս պարզ բանաձևով է ներկայացնում «Արդեանը» հիմնադիր, հայրենադարձ Վազգեն Բրուտյանը, որը հայրենիք է վերադարձել 2014 թվականին Միացյալ Նահանգներից։

Վազգենի հայրենադարձության պատմությանը Անկախ-ում անդրադարձել ենք դեռևս 2018 թվականին, երբ «Արդեանը» նոր էր հիմնադրվել։

Կահիրեում ծնված Վազգեն Բրուտյանի ընտանիքն առաջին անգամ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Վազգենն այդ ժամանակ ընդամենը 2 տարեկան էր։ Սակայն առաջին հայրենադարձությունը հաջող ավարտ չունեցավ․ ընտանիքը 1978 թվականին տեղափոխվեց  Միացյալ Նահանգներ։

Վազգենն այնտեղ հաջողակ ճարտարապետ-դիզայներ դարձավ, հիմնեց իր ճարտարապետական ընկերությունը։ Սակայն կյանքի կտրուկ շրջադարձը 2011 թվականին էր, երբ Երևանում հիմնվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, և Վազգեն Բրուտյանին հրավիրեցին Երևան ճարտարապետություն և դիզայն դասավանդելու «Թումոյի» սաներին։

Կարճատև դասընթացները կամաց-կամաց դառնում են ավելի երկարատև ու ավելի հաճախ, և ահա 2014 թվականի մի գեղեցիկ օր Վազգենը Հայաստան տեղափոխվելու որոշում է կայացնում և կարճ ժամանակ անց «Թումոյի» մի քանի աշակերտների հետ հիմնում «Արդեանը», որը դառնում է նրա կյանքի կարևորագույն ճանապարհը։ 

Հայաստան վերադարձից անցել է շուրջ 9 տարի։ Այսօր, հետհայաց գցելով իր որոշմանը, Վազգեն Բրուտյանն ասում է, որ ոչ մի վայրկյան չի փոշմանել իր որոշման համար։

«Այս բոլոր աշխատանքները, որ այստեղ ծնվում են՝ հիմնված հայկականի վրա, անհնարին կլիներ ստեղծել օտար միջավայրում։ Թե՛ Հայաստանի արխիվները, թե՛ էներգետիկան, թե՛ միջավայրը, այս ամենը դեր են կատարում, որ քո միտքը ստեղծագործի։ Առանց դրա անհնար է»։

Արդյո՞ք կարողացել է իրագործել այն գաղափարներն ու նպատակները, որ դրել էր իր առջև Հայաստան գալուց հետո։

«Այո,-ասում է,-այն գլխավոր գաղափարը՝ արդիական ձևով ներկայացնել հայկական մշակույթը, այսօր իրականություն է, և կարող եմ ասել, որ այն դրական է ընդունվել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում և թե՛ արտերկրում»։

Վազգեն Բրուտյանն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչ դժվար ժամանակաշրջանում է հիմա Հայաստանը։ Բայց դա հիմք չի տալիս նրան վերանայելու Հայաստան վերադառնալու որոշումը կամ հետ կանգնելու իր նպատակներից։

«Սա մեր ճակատագիրն է։ Մենք է՛լ ավելի դժվար ժամանակներում ենք հայտնվել։ Այս հողի վրա Անիի հանձնումից հետո մոտ հազար տարի մենք անկախություն չենք ունեցել և հազար տարի սպասել ենք անկախության։ Իսկ ո՞վ է ասել, որ անկախությունը հեշտ է լինելու կամ մենք պայքարով չենք պահպանելու այդ իրավունքը։ Եվ ուրեմն սպասել, որ ոչ մի դժվարություն չի լինելու, և մենք հարթորեն հաղթահարելու ենք այս բարդ ժամանակահատվածը, պարզապես ուտոպիա է»։

Նա համոզված է, որ հայ ժողովուրդն ունեցել է և այսօր էլ ունի այն հատկանիշներն ու արժեքները, որոնց շնորհիվ վերականգնելու է իր փառքը։

«Այդ արժեքները ողջ և առողջ են։ Միգուցե մի քիչ իրենց փայլն են կորցրել, միգուցե մենք մեզ շատ ենք հարցականի տակ դնում, միգուցե մի քիչ հեռացել ենք այդ արժեքներից, բայց ես վստահ եմ և ինքս առաջնորդվում եմ այն ուղիով, որ մեր հարատևության և ուժեղանալու բանալին մեր մշակույթն ու արժեքներն են։ Ես իմ ողջ էներգիան դնում եմ այդ ուղղությամբ՝ ստեղծելու ոչ միայն արվեստ, այլև մոտեցում։ Ոչ միայն վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լիելու, այլև ինքս ամեն ջանք դնելու եմ, որ մենք այս փորձությունից դուրս գանք փառքով»,-ասում է նա։

«Արդեանի» աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում և ամենուր ջերմ ընդունելություն գտնում։ Հայկական ինքնատիպ մշակույթն ու ժամանակակից մոտեցումը գրավում է շատերին։

Համագործակցում են ոչ միայն տարբեր ցուցասրահների, այլև ինստիտուտների հետ։ Օրինակ Մխիթարյան միաբանության հետ համագործակցության արդյունքում միաբանության արխիվներում դարերով անթեղված ձեռագրերը նոր կյանք ստանում՝ դառնալով ժամանակակից մարդու միջավայրի և անհատական իմիջի մի մասնիկը։

«Մենք չենք ուզում, որ հայկական հարուստ մշակութային ժառանգությունը մնա միայն թանգարաններում ու արխիվներում։ Այն պետք է դուրս գա և նորովի ներկայանա, որպեսզի մենք կարողանանք տեսնել ու գնահատել դա»,-ասում է ճարտարապետ-դիզայները։

«Արդեանը» նաև ճարտարապետական նախագծեր է իրականացնում, որտեղ նույնպես կոնցեպտը նույնն է՝ հայկական ճարտարապետություն՝ արդիական մատուցմամբ։

«Ինչպես գիտեք, 20-րդ դարում հայկական ճարտարապետությանը նոր շունչ հաղորդվեց, բայց ցավոք անկախությունից հետո երիտասարդ ճարտարապետների մոտ այդ ուղին մեծ հետաքրքրություն չառաջացրեց։ Եվ նաև դա հաշվի առնելով՝ մենք որոշեցինք ներկայացնել ավանդականը նոր տեխնոլոգիաներով, նոր ձևով, որպեսզի դա հետաքրքրություն առաջացնի։ Եվ ահա մայիս ամսին ունենք ցուցահանդես, որը տեղի է ունենալու Ճարտարապետության ազգային թանգարանում։ Շատ հետաքրքիր ցուցադրություն է սպասվում»։

Այսօր Երևանում գործում է «Արդեանի» երկու կենտրոն, որոնք պարզապես վաճառքի սրահներ չեն, այլև արվեստի ցուցասրահներ և մշակութային միջոցառումների անցկացման յուրահատուկ վայր։ Սա էլ է նոր մոտեցում՝ արդեն բիզնեսի տեսանկյունից։

Փաստորեն «Արդեանն» իր մեջ միաձուլում է 3 կարևոր բաղադրիչ՝ ազգային մշակույթ, նորագույն տեխնոլոգիաներ և բիզնես։ Իսկ գլխավորն, իհարկե, այդ ամենը բարձր մակարդակով միաձուլելն ու մարդկանց կյանքի ու մտածողության մի մասը դարձնելն է։     

 

 

Արդեան Վազգեն Բրուտյան մշակույթ Հայաստան Հայրենադարձություն խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին