Իտալիայի չեմպիոն «Միլանը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, հաղորդում է Relevo-ն։ Նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։
Իբրահիմովիչը 2020 թվականից է հանդես գալիս «Միլանում»։ 2022թ․ մայիսի 22-ին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո նա խաղադաշտ էր վերադարձել այս տարվա փետրվարին։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 4 հանդիպման (144 րոպե), խփել 1 գոլ։
Իբրահիմովիչը ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ։ Նա չմասնակցեց «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության խաղին, որում իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։