f

Անկախ

Ինչ հարցեր են քննիչները տվել պատգամավորներին. մանրամասներ փակ հարցաքննությունից. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետեւից։

Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի: Այս պահին իրավապահները հետեւում են քննության ընթացքին, որպեսզի վերջնական որոշում կայացնեն, թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ պահանջով մտնի խորհրդարան՝ միայն անձեռնմխելիությունից զրկելու, թե նաեւ կալանքի միջնորդությամբ: Ասել է թե՝ Մհեր Սահակյանի կալանքի հարցը դեռ երեկվա դրությամբ որոշված չէր, իսկ թե ինչ կլինի այսօր կամ վաղը, կհետեւենք զարգացումներին:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ հարցեր էին երեկ տալիս քննիչները ԱԺ պատգամավորներին. որտե՞ղ էիք դուք նստած, ինչի՞ց սկսվեց վեճը, Մհեր Սահակյանի ձեռքին ինչ-որ իր տեսե՞լ եք, որով նա հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, թե՞ ոչ, որտե՞ղ ընկավ Վլադիմիր Վարդանյանը, եւ այսպես շարունակ: Նկատենք, որ ՔՊ պատգամավորներից որեւէ մեկը հստակ չի ասել, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ իր է եղել, որով նա հարվածել է Վարդանյանին:

Քննիչները հետաքրքրվում են պատգամավորի ձեռքում եղած ինչ-որ առարկայի մասին, քանի որ Վլադիմիր Վարդանյանն է իր հաղորդման մեջ հստակ նշել, որ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Մհեր Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Մհեր Սահակյան Վլադիմիր Վարդանյան ՔՊ ՀՀ ԱԺ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին