f

Անկախ

Փարիզում ցուցարարները փորձել են հրկիզել Մակրոնի սիրած ռեստորանը (տեսանյութ)


Փարիզում բողոքի ցույցի ժամանակ բարկացած ցուցարարները փորձել են հրկիզել Rotunda ռեստորանի հովանոցը. խոսքն այն հյուրանոցի մասին է, որտեղ սիրում է լինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և որտեղ նա տոնել է 2017 թվականի ընտրություններում իր հաղթանակը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Մոնպառնաս բուլվարում գտնվող հաստատության սեփականատերերը փորձել են հանգցնել կրակը՝ երկրորդ հարկից ջուր լցնելով, սակայն հովանոցի մի մասը ամբողջությամբ այրվել է։

Ցույցի երթուղին անցնում է Փարիզի ամենաէլիտար թաղամասերից մեկի՝ 6-րդ թաղամասով։ Երթի մեկնարկից կարճ ժամանակ անց «Սև դաշինք» շարժման արմատականները սկսել են վիրավորական արտահայտություններ բղավել ոստիկանների հասցեին, հրկիզել աղբամանները և աղբ ու ապակե շշեր նետել ուժայինների վրա։ Իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։

Մարտին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնն օգտագործել է սահմանադրության 49.3-րդ հոդվածը՝ առանց խորհրդարանում քվեարկության ընդունելով երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրինագիծը: Այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք է առաջացրել. ցույցերի մեծ մասը հավաքել է ավելի քան մեկ միլիոն մասնակից ամբողջ երկրում։ Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների ու ոստիկանների բախումներով, ջարդերով ու անկարգություններով։

Ապրիլի կեսերին Սահմանադրական խորհուրդը պետք է որոշի՝ արդյոք փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է երկրի օրենսդրության նորմերին։ Հաստատվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։


 

Փարիզ բողոքի ցույցեր հրկիզում Էմանուել Մակրոն Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին