Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը՝ 3-րդ երկրի և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Այլ պետական կառույցների հետ միասին իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,- ասաց Բադասյանը: