f

Անկախ

բազմաթիվ օգտատերեր ինձ գրում են իրենց մտահոգությունները՝ ասելով, որ չեն ուղարկի երեխային հանրակրթական դպրոց


Վերջին շրջանում այնքան իրադարձություններ են տեղի ունենում (ԱԺ-ի միջադեպը, Լանզարոտի կոնվենցիայի ընդունումը), որ արդեն չգիտեմ՝ որ մեկին արձագանքեմ: ԱԺ-ում տեղի ունեցածին ես անպայման կանդրադառնամ, քանի որ կցանկանամ խոսել տղամարդու կերպարի մասին:

Իսկ այսօր հասկանանք, թե արդյոք նպատակահարմար է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ընդունումը (ավելի կոնկրետ դպրոցներում սեռական դաստիարակության դասավանդման հարցը) և ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել:

Մի որոշում, որը հերթական անգամ պառակտում մտցրեց ժողովրդի մեջ: Մի մասը կտրականապես դեմ է, մյուսն էլ, տրվելով մոդայիկ դարձած «տոլեռանտությանը» (հանդուրժողականություն), փորձում է իրեն համոզել խիստ ժամանակակից լինելու մեջ և քայլել ժամանակին համընթաց՝ անտեսելով դարերից եկած արժեքները:

Խնդիրը նրանում է, որ նման լուրջ հարցերը քննարկվում են զուտ պատգամավորների մակարդակով՝ հաշվի չառնելով ժողովրդի ձայնը: Այնինչ, հարկավոր էր նախևառաջ հասարակությանը տեղյակ պահել նման որոշումների մասին և երկրորդը՝ քննարկում կազմակերպել ուսուցիչների, հոգեբանների, արվեստագետների, սեքսոպատոլոգների հետ, լսել նրանց մասնագիտական կարծիքը և արդեն համապատասխան եզրահանգումների հիման վրա կայացնել որոշումներ:

Գործ ունենք ազգամշակութային շատ նուրբ խնդրի հետ: Այս ամենի արդյունքում երեխան կարող է շեղվել իր տարիքին համապատասխան հետաքրքրություններից և հիվանդագին հետաքրքրություններ ձեռք բերել: Փաստացի, չկա հստակ մշակված ծրագիր՝ կոնկրետ ինչ հարցերի շուրջ աշակերտները պետք է ստանան ինֆորմացիա (հետագայում տրավմատիկ հոգեբանական խնդիրներից խուսափելու համար), որ դասարանից են լինելու այդ դասերը, ինչ դասագրքերով է տեղի ունենալու դասավանդումը և նման շատ ու շատ հարցեր:

Արդյո՞ք հարցումներ իրականացվել են, ի՞նչ կարծիք ունի ժողովուրդը: Ասեմ, որ բազմաթիվ օգտատերեր ինձ գրում են իրենց մտահոգությունները՝ ասելով, որ չեն ուղարկի երեխային հանրակրթական դպրոց:

Եթե այստեղ հարցը գնում է զուտ մանկապղծությունից երեխային պաշտպանելու մասին, պետք է նշեմ, որ շատ զարգացած երկրներում գոյություն ունի օրենք, ըստ որի մինչև 12 տարեկան երեխան իրավունք չունի միայնակ, առանց որևէ մեկի հսկողության հայտվել հասարակական վայրում: Ծնողը կարող է նույնիսկ զրկվել ծնողական իրավունքից: Եվ այստեղից հարց է ծագում, եթե երեխան միշտ հսկողության տակ է, որքանով է մեծ ոտնձգության ենթարկվելու վտանգը: Գուցե պետք է վերանայել հենց այս օրենքը, քանի որ Հայաստանում` օրինակ երեկոյան, փողոցում կարելի է տեսնել երեխաների՝ առանց ծնողների կամ որևէ մեկի հսկողության:

Այո, աշխարհում ագրեսիան, բռնությունը շատանում է, և պետք է միջոցներ ձեռնարկել դրանք կանգնեցնելու համար: Ուստի, հարկավոր է վերանայել նաև մանկապիղծների հանդեպ կիրառվող պատժամիջոցների չափը և առավելագույն կերպով այն խստացնել:

Կցանկանամ իմանալ նաև ձեր կարծիքը այս ամենի շուրջ, սիրելիներս: Կսպասեմ ձեր արձագանքներին, իսկ վաղը ուղիղ եթերում միասին այս հարցի վերաբերյալ քննարկում կունանանք:

Իրինա Ծատուրյան ՖԲ Գրառում «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» Կոնվենցիա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին