f

Անկախ

ՀՀ ազգային ժողովը զրկվել է օրենսդիր իշխանությունն իրականացնելու հեղինակությունից և անկախությունից:․«Զարթոնք»


 Վերջին օրերին Ազգային ժողովում իշխող կուսակցության անդամ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները խիստ մտահոգիչ են:

 

Հաստատված փաստ է, որ նշված պատգամավորներն ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանի շահերը թուրք-ադրբեջանական փափուկ և կոշտ ճնշումների ժամանակ:

 

Պետության թշնամիների հետ հարաբերություններում իշխանական պատգամավորների «համարձակությունը» հանրությունը չի տեսնում: Փոխարենը իշխանական պատգամավորների «համարձակությունը» լկտիության տեսքով պարզ երևում է նրանց քաղաքական հակառակորդների նկատմամբ:

 

Իշխանական պատգամավորների կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի նկատմամբ փողոցային մակարդակի ճնշումները, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունները ուղղակիորեն վնասում են երկրի իրավական անվտանգությունը:

 

Իրավական անվտանգության հիմնախնդիրը Սահմանադրության մեջ արտացոլված է մի շարք ուղղություններով, որի հիմնական նպատակը պայմանավորված է իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը նախատեսելու և կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:

 

Ազգային ժողովի պատգամավորների 66,3 տոկոս մանդատ ունեցող իշխանական պատգամավորներն ըստ էության կարող են միակողմանի (առանց ընդդիմության) անարգել ընդունել ցանկացած օրենք ու իրականացնել ազգային ժողովի այլ գործառույթները (ընտրել վճռաբեկ դատարանի դատավորներին, բարձրագույն դատական խորհրդի անդամներին, մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին և այլն):

 

 Եվ այս պարագայում, երբ ընդդիմության ներկայացուցիչների զինանոցում մնացել է միայն ազատ խոսքը և թեկնածուների առաջադրման անարդյունավետ գործիքը, իշխանական պատգամավորների ագրեսիվ կեցվածքը սահմանափակում է նաև ժողովրդավարական այս «փշրանքները»:

 

 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտելով ՀՀ ազգային ժողովի իշխանական պատգամավորների վերոհիշյալ վարքագիծը, գտնում է, որ ութերորդ գումարման ՀՀ ազգային ժողովը զրկվել է օրենսդիր իշխանությունն իրականացնելու հեղինակությունից և անկախությունից:

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական

կուսակցության գործադիր մարմին

 

Զարթոնք կուսակցություն հայտարարություն ՀՀ ԱԺ Հայաստան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին