f

Անկախ

COVID 19-ի պատճառով պանդաներին Կանադայից հետ կուղարկեն Չինաստան


Կանադայում գտնվող կենդանաբանական այգին երկու հսկա պանդաներին հետ կուղարկի Չինաստան, քանի որ COVID 19-ի համավարակով խափանված միջազգային հաղորդակցության պայմաններում չի կարողանում Չինաստանից բավարար քանակությամբ բամբուկ ներկրել՝ պանդաներին կերակրելու համար։

Էր Շան և Դա Մաո պանդաները Չինաստանից Կանադա են ուղարկվել 2014-ին՝ համագործակցության 10-ամյա ծրագրի շրջանակներում։ Պանդաները 5 տարի անցկացրել են Տորոնտոյի կենդանաբանական այգում։ 2018-ից կենդանիներն իրենց երկու ձագերի հետ  Քալգարի քաղաքի կենդանաբանական այգում են։

Քալգարիի կենդանաբանական այգու ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ COVID 19-ի բռնկման երկրորդ ալիքի դեպքում սննդի ներմուծումն ընդհանրապես կարող է անհնար դառնալ։ Մինչդեռ հսկա պանդաներն օրական սպառում են 40 կգ բամբուկ, ինչը կազմում է նրանց սննդի 99 տոկոսը։

Կենդանաբանական այգու տնօրենը հայտարարել է՝ համոզված են, որ այս խառը ժամանակներում պանդաների համար լավագույն վայրը այնտեղ է, որտեղ բամբուկն առատ է և հեշտ հասանելի։

Նշենք, որ այսօր Կանադայում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 329 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ՝ վիրուսակիրների թիվը 71 486 է, մահացել է 5209 մարդ։

 

պանդա նոր կորոնավիրուս covid19

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին