f

Անկախ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտվել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը


ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ: Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: Դիպեպտիդ N-t-BOC-գլիցիլ-(S)-2-ամինա-3-(4-((4-ֆտորֆենիլ)-էթինիլ)-ֆենիլ)-α-ալանինը (N-t-BOC-գլիցիլ-zm68) արգելակում է Closridium histolyticum պաթոգեն մանրէների կողմից արտազատված կոլագենազը, որը նպաստում է տեր բջիջների քայքայմանը բորբոքային գործընթացների ժամանակ:

«Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների առկայությունը և տարածումը ժամանակակից բժշկության մարտահրավերներից է, որը ստիպում է գիտնականներին փնտրել այլընտրանքային ճանապարհներ կայուն մանրէների դեմ պայքարելու համար: Ուղիներից մեկը նոր հակամանրէնային ակտիվությամբ օժտված միացությունների բացահայտումն է: Մենք հետազոտեցինք սինթետիկ ամինաթթուների և պեպտիդների ազդեցությունն արտաքին միջավայրից անջատած հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas, Xanthomonas և այլ ցեղերի շտամների աճի վրա և բացահայտեցինք ոչ սպիտակուցային ամինաթթու HS100, որն արգելակում է կայուն մանրէների՝ Klebsiella, Streptococcus և Staphylococcus մանրէների որոշ շտամերի աճը՝ նվազեցնելով մանրէների տիտրը մոտ 5 կարգով»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիս­­յանը:

Հետազոտության կիրառական նշանակությունն այն է, որ հակամանրէնային ակտիվությամբ օժտված նոր միացությունները կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը:

Հետազոտության արդյունքում ստացված գիտական արդյունքները տպագրվել են ՀՀ գիտական ամսագրերում, ներկայացվել՝ միջազգային գիտաժողովներում:

Հետազոտությունը կատարվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Pseudomonas և Xanthomonas ցեղերին պատկանող մանրէների հակաբիոտկների նկատմամբ կայունության հախթահարումը» ծրագրի շրջանակներում: Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի ուսանողները գրել են երկու ավարտական աշխատանք և երկու մագիստրոսական թեզ:

05.04.2023թ.

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն հակամանրէնային դեղեր խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին